{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր |azatutyun.am|
21:07 - 01 մայիսի, 2023

{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր |azatutyun.am|

azatutyun.am: Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր, «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

ՀՀ ԱԳՆ-ն այսօր երեկոյան հաղորդել է, որ Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել