Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները

 |factor.am|
14:21 - 01 մայիսի, 2023

Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները |factor.am|

factor.am: Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ սպասվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ տեղական ժամանակով 8։30-ին (Երևանի ժամանակով՝ 16։30-ին), Բլինքենը Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Ավելի ուշ՝ տեղի ժամանակով 9։00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին) Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

Հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ժամը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին) ողջունելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել