Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան
16:30 - 02 մայիսի, 2023

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։

 «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝  Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել