Բայրամովը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Միրզոյանի հետ |tert.am|
11:18 - 30 ապրիլի, 2023

Բայրամովը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Միրզոյանի հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս մասին, ինչպես գրում է interfax.ru-ն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել