Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2023 թվականի գարնանային հանդիպումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2023 թվականի գարնանային հանդիպումներին

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները:Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ:Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության՝ զարգացմանն ուղղված ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկիո Նիշիոն: 
18:38 - 11 ապրիլի, 2023
Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին է ներկայացրել գործադիր իշխանության կողմից ավիացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները

Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին է ներկայացրել գործադիր իշխանության կողմից ավիացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից։   Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու, ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման և ոլորտին վերաբերելի այլ հարցերի մասին։Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են ինտեսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։
16:27 - 30 մարտի, 2023
Մհեր Գրիգորյանը և Իսպանիայի դեսպանը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը և Իսպանիայի դեսպանը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման և տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր:
20:40 - 28 մարտի, 2023
Կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը՝ հասնելով 40-ի. Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի կողմից 2022-ին կատարված աշխատանքների վերաբերյալ

Կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը՝ հասնելով 40-ի. Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի կողմից 2022-ին կատարված աշխատանքների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են հաշվետու տարում կատարված աշխատանքները: Զեկուցվել է ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Տեղեկատվություն է ներկայացվել Վարչապետի և Կառավարության որոշումների նախագծերի մշակման, Վարչապետի և Կառավարության որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության, նախարարական կոմիտեների գործունեության, փաստաթղթաշրջանառության ծավալի, պետական գերատեսչությունների հետ համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքի, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի կադրային համալրվածության, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում. ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:Ներկայացվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կառավարության խոսնակների դպրոց» շարունակական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 25 մասնագետ: Զեկուցվել է ռազմավարական ծրագրերի մշտադիտարկման ընթացքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կատարված աշխատանքի մասին: Նշվել է, որ հաշվետու տարում կրճատվել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով 40-ի: Գործընթացը շարունակական է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 2022թ. մեր երկրում բարձր մակարդակով կազմակերպվել և անցկացվել են միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը: Մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ»-ի կառուցման գործընթացը: 2022թ. իրականացվել և ներկայում ակտիվ ընթանում են 2023թ. ապրիլի 10-23-ը Երևանում կայանալիք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները: Արայիկ Հարությունյանը, միջազգային համագործակցության ծրագրերի շարքում, անդրադարձել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրին: Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ, այն կազմված է 10 հանձնառությունից և աջակցում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, մի շարք ուղղություններով բարեփոխումներին: Հաշվետությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ: Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի, միջոցառումների, որոշումների, ռազմավարությունների ազդեցության գնահատման կարողությունների շարունակական զարգացումը, պետական կառավարման համակարգի աշխատանքում թվային գործիքակազմի հետևողական ներդրումը և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել Վարչապետի հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը: Քննարկման արդյունքներով՝ վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
17:32 - 28 մարտի, 2023
Վարչապետին ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների կատարողականը

Վարչապետին ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 24-ին ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, փոխվարչապետերից բացի, խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:   Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհն ուղղվել է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական կայունության ապահովմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում կատարվել է 42 միջոցառում, ընթացքի մեջ է 29-ը: «ԵՄ տնտեսական և ներդրումային պլան. Հայաստան» գործիքակազմի շրջանակում հաստատվել են կամ հաստատման փուլում են ընդհանուր առմամբ 395 մլն եվրո արժողությամբ ծրագրեր՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման, Երևանի կայուն զարգացման, թվային վերափոխման, գիտության և այլ ուղղություններով: Շարունակվել են ԵՄ TWINNING և TAIEX գործիքների ներքո փորձագիտական աջակցության նախաձեռնությունները:   Միջազգային տնտեսական ինտեգրման համատեքստում շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՏՄ և ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ: ԵԱՏՄ շրջանակում ընդունվել են առանցքային նշանակություն ունեցող մի շարք որոշումներ՝ հաստատվել են գյուղատնտեսական առաջնային նշանակություն ունեցող առանձին ապրանքների գծով հաշվեկշիռները, դեղագործության, սննդամթերքի արտադրության, շինարարության, ոսկերչության, թեթև արդյունաբերության ոլորտի 435 ապրանքատեսակի համար սահմանվել է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, շարունակվել է էլեկտրաէներգետիկ, ֆինանսական շուկաների, էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը: Անդրադարձ է եղել նաև ռազմավարական համակարգման աշխատանքներին, որոնց շրջանակում 2022թ. հաստատվել է 5 ռազմավարություն, 15-ը շրջանառվում է, 9-ը գտնվում է մշակման փուլում: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով իր գրասենյակի 2022թ. կատարողականը, անդրադարձել է նախ սուբվենցիոն ծրագրերին: Նշվել է, որ 2022թ. հաստատվել է 363 ծրագիր՝ մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 40 մլրդ ՀՀ դրամ: Ներկայացվել է Կառավարության՝ կրթության ոլորտում առաջնահերթություն հանդիսացող 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքը: Նշվել է, որ 2022թ. վերջի դրությամբ՝ ավարտվել է 24 դպրոցի և 46 նախադպրոցական հաստատության կառուցումը: Ներկայում ընթացքի մեջ են 47 դպրոցի և  102 նախակրթարանի կառուցման/նորոգման աշխատանքները, զուգահեռ շարունակվում են տեղորոշման և նախագծման աշխատանքները: Մինչև 2026թ. նախատեսվում է մարզերում կառուցել 150 կրթահամալիր, որոնք կունենան նաև նախակրթարան: Անդրադարձ է եղել մի շարք ներդրումային նախագծերի ընթացքին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, Հյուսիս-Հարավ, քաղաքաշինական, բարեգործական ծրագրերին: Ներկայացվել է առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ընթացքը, որի շրջանակում 2023թ. բյուջեով նախատեսված աշխատանքների ծավալը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է: Ինչ վերաբերում է Ինժեներական քաղաքին՝ նշվել է, որ 11 ընկերություն ստացել է ռեզիդենտի կարգավիճակ, գործողներից 4-ը մեկնարկել է շինարարական աշխատանքը: Փոխվարչապետերը ներկայացրել են նաև միջգերատեսչական խորհուրդների և նախարարական կոմիտեների շրջանակում կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել թվայնացման գործընթացին, այդ համատեքստում իրականացվող բովանդակային և կառուցվածքային բարեփոխումներին ևս: Հաշվետվություններին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը: Քննարկվել են զարգացման գործընկերությանը, միջազգային տնտեսական ինտեգրմանը, սուբվենցիոն և առաջնահերթ նշանակություն ունեցող պետական  ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է փոխվարչապետերի գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը և զարգացման ծրագրերի վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարը, ի թիվս մի շարք այլ թեմաների, նշել է նաև ռազմավարությունների մշակման ստանդարտների կարևորությունը, խոսել շինարարական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:
18:05 - 24 մարտի, 2023
ԱՄՆ-ն մեր երկրի առանցքային գործընկերներից է. ՀՀ փոխվարչապետն՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին

ԱՄՆ-ն մեր երկրի առանցքային գործընկերներից է. ՀՀ փոխվարչապետն՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին: Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է. «Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի: Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից: Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում: Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»: Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:
13:56 - 24 մարտի, 2023
Մհեր Գրիգորյանը և Մուրմանսկի շրջանի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Մհեր Գրիգորյանը և Մուրմանսկի շրջանի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
19:28 - 23 մարտի, 2023
Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք: Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022 թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում, 1995 թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։    Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում, ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ»-ի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը: Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։  
16:30 - 06 մարտի, 2023
Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ:
19:27 - 03 մարտի, 2023
«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի ևս մեկ կայարան կառուցելու հարց է քննարկվել. Ավինյան
 |armenpress.am|

«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի ևս մեկ կայարան կառուցելու հարց է քննարկվել. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կառուցումից զատ քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարց: Այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության  նիստում՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների համար գումար հատկացնելու հարցի քննարկման շրջանակում: «Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան՝ մեկը դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,-ասաց փոխքաղաքապետը: Ավինյանը սա համարեց ենթակառուցվածքներում ամենաարդյունավետ ներդրումներից մեկը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Երևանի տրանսպորտային սխեման կհամապատսխանեցվի՞ այդ խարիսխին: Ավինյանը պատասխանեց, որ դա արդեն իսկ արվում է: Տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: «Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ՝ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակն աճելու է 22 տոկոսով: Մետրոն իր վրա է վերցնում էական բեռ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը»,-նշեց Ավինյանը: Ապագայում, միգուցե նաև այս տարի, նախատեսվում է ունենալ ավտոբուսների առանձնացված գծեր:
11:54 - 02 մարտի, 2023