Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ

Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է Հովհաննիսյանը։  «Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
15:04 - 22 դեկտեմբերի, 2023
Հակառուսական ֆոն չկա, չեմ բացառում, որ Հայաստանը հաջորդ տարի ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան |news.am|

Հակառուսական ֆոն չկա, չեմ բացառում, որ Հայաստանը հաջորդ տարի ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Չեմ բացառում: Այսպես այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ են սկսվել: «Համ ասում եք, որ զենքի մասին է, համ ուզում եք, որ սենց ձեզ սաղ պատմեմ: Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր չակերտավոր խնդիրները կարող են ներառված լինել: Սպասեք, տեսնենք ինչ է»: Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծեց, որ Ռուսական կողմը ոչ միայն չէր ցանկանում, այլ չէր կարողանում զենք վաճառել Հայաստանին. «Ես վստահ էլ չեմ, որ մենք մինչեւ վերջ կարող ենք ասել, որ կունենանք այն, ինչ կբանակցենք: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ Հայաստանում հակառուսական ֆոնին ռազմատեխնիկական համաձայնագրեր են քննարկվում, ԱԺ նախագահն ասաց. «Ո՞ւմ մոտ է հակառուսական ֆոն: Հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետեւ հայ եւ ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են: Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության նկատմամբ, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիներին իրականացվել են: Եկեք դա չվերածենք հակառուսական ֆոնին»: Ալեն Սիմոնյանը նաեւ չբացառեց, որ հաջորդ տարի Հայաստանը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը: «Այդ համագործակցության շնորհիվ  նաեւ մեր տնտեսությունն աճ է ապահովում եւ կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացնի կառավարությունը»: Հիշեցնենք` ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ քննարկվում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր:
14:07 - 22 դեկտեմբերի, 2023
Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Այս ընտրությունը մեզ համար ցանկալի չէ՞, սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների: Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ. նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կուսակցական հաճախակի անցկացվող նիստերը վկայում են այն մասին, ու ՔՊ-ն պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների: «Իրենք ինչ-որ օրակարգ են ձևավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել. մանկապարտեզ չի: Ո՛չ, նման հարց չի քննարկվել, նույնիսկ իրար չենք հարցրել: Իմաստը ո՞րն է. այսինքն` մենք օրենք ունենք, որ ցանկանում ենք ԱԺ-ում անցկացնել, չե՞նք կարողանում. նպատակը ո՞րն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իշխանությանը պարտադրվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա Ալեն Սիմոնյանը նշեց. «Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել: Կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել ռուսները, կարող էին ամերիկացիները ինչ-որ ձևով գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին պարտադրել, մեզ ոչ մեկ ոչ մի բան չի կարող պարտադրել, մեզ վրա լծակ չունեն, պետք չէ, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն` լավ, դուք լեգիտիմ եք, շնորհավորական ուղերձ ուղարկեն: Մենք այլևս ժողովրդավար երկիր ենք, իսկ ժողովրդավարական երկրին պարտադրել կարելի է միայն գրավելով կամ հարձակվելով, ուրիշ ձևով՝ քաղաքական առումով, մեզ վրա չեն կարող ազդեցություն ունենալ»: 
13:49 - 22 դեկտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը չի բացառել սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատելու հնարավորությունը
 |1lurer.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառել սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատելու հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, քանի որ դա ժամանակային առումով կարող է երկար տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ: Ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո կարող է նաև նման բան լինել, բայց դա իմ կարծիքն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
13:23 - 22 դեկտեմբերի, 2023
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին

Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջեւ հաստատել ռազմավարական գործընկերություն: Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին եւ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»` Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին: «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը եւ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը: Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը` նաեւ հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձեւաչափերը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ զարգացման երաշխիք կարող է լինել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:
17:48 - 21 դեկտեմբերի, 2023
Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործում․ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործում․ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Կանադայի հայ համայնքի զգալի դերակատարությունը: Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան: Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը: Նրա խոսքով Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:
17:07 - 13 դեկտեմբերի, 2023
Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարևոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարևոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկկողմ միջխորհրդարանական կապերին, բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությանը: Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարևոր գործընկերներից է՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ակնկալում է Էստոնիայի աջակցությունը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների անհապաղ վերադարձի գործընթացը: Փաստելով, որ Հայաստանն ընտրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգ՝ Ալեն Սիմոնյանը հյուրին մանրամասնել է խաղաղությանն ուղղված բանակցությունների էությունը: Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այսօր այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու որոշում է կայացրել: Կողմերն անդրադարձել են արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերներին, խոսել հայ-էստոնական հարաբերությունների խթանման անհրաժեշտության մասին:
16:30 - 13 դեկտեմբերի, 2023
Չեմ կարծում՝ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքը դեռ Ադրբեջանում է. Ալեն Սիմոնյան
 |news.am|

Չեմ կարծում՝ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքը դեռ Ադրբեջանում է. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերը դեռ Ադրբեջանում մնալու փաստն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Չեմ կարող ասել, թե Բաքուն ում է համարում չեզոք: Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց թե ում է Բաքուն համարում չեզոք, չեմ կարող ասել: Տարբեր հարթակներից, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով հրաժարվել է: Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ Բաքուն կարծում է, որ ռուսական կողմը անաչառ է: Դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերի դեռ Ադրբեջանում մնալու  մասին է: Չեմ կարծում, որ կարելի է Բաքվին  վերագրել միտք, առ այն որ  ռուսական կողմը  անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը:
12:49 - 12 դեկտեմբերի, 2023
Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին
 |1lurer.am|

Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջև հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաև Բերտրան Բուիքսը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող և ամրապնդվող հարաբերություններին,  Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով՝ ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձությունների՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է և տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարևոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը: Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:
15:28 - 11 դեկտեմբերի, 2023
Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը. Ալեն Սիմոնյան |news.am|

Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար: «Հույս ունենք՝ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա եւ բացի այն հայտարարություններից, որ խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ պատմական շանս չկա, կկարողանան ինչ-որ քայլ անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,- ասաց նա:
13:14 - 07 դեկտեմբերի, 2023
Ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդրի վերաբերյալ, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ռուսաստանի կողմից զենք չմատակարարելու հարցը կարող է լուծվել գործընկերային միջավայրում: «Կարծում եմ՝ հնարավոր է, և ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ այնուամենայնիվ, շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին, բայց դա ոչ մի կերպ չի ազդելու Հայաստանի Հանրապետության որոշման վրա՝ ապահովել ՀՀ-ի անվտանգությունը: Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դրանք փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանը միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը, և այստեղ այլ կարծիք չի կարող լինել»,- ասաց Ազգային ժողովի նախագահը: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչպե՞ս է Սիմոնյանը բացատրել ռուսական կողմին իր չմասնակցությունը ՀԱՊԿ նիստին, ԱԺ նախագահը նկատեց՝ իմաստ չի տեսնում մասնակցելու, քանի որ կան չլուծված հարցեր: «Մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե նայենք 2020-ի նոյեմբերի 9-ից այս կողմ, Ադրբեջանը բազմիցս շատ վատ է դրսևորել իրեն որպես Ռուսաստանի դաշնակից՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելով: Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, և Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը: Նա հիշեցրեց ռուսական կողմի բարձրացրած մեծ աղմուկը, երբ հայկական կողմը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, այնինչ Ադրբեջանը բազմիցս է նման օգնություններ ուղարկել, սակայն ՌԴ ԱԳՆ-ն չի արձագանքել:
12:58 - 07 դեկտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ադրբեջանցիները կգան, Հայաստանում կապրեն, հայերը՝ Ադրբեջանում |civilnet.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ադրբեջանցիները կգան, Հայաստանում կապրեն, հայերը՝ Ադրբեջանում |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել ԼՂ-ի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք, իրոք, խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞ կամ հայերը, որոնք գնում են Վրաստան։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք դրա մասին։ Իհարկե, չենք գրել», – նշել է Սիմոնյանը։ ԱԺ նախագահը չի բացառում, որ հայերը կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիները՝ Հայաստանում, բայց պետք է ինչ-որ ժամանակ անցնի, և ադրբեջանական կողմն էլ նվազեցնի ատելության խոսքը։ «Պետք է հասկանալի լինի, որ, այո՛, ժամանակ կանցնի և, չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան 116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
12:52 - 07 դեկտեմբերի, 2023
Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին  |tert.am|

Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին |tert.am|

tert.am: Իշխող քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ թույլ չտվեց ընդդիմության  կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի նիստում։ Այս մասին հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված  քայլ է»,- ասաց նա։ Պատասխանեով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց․ «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների նախագահ մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեությունը։ Իսկ ես ինչ եմ գտնում որպես ԱԺ նախագահ, կարծում եմ օրենքից վեր չի կարող լինել։ Հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, որ օրենքով նախաձեռնված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել նիստի օրակարգ»։ Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանը խոսքերը շանտաժ որակեց։ «Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, սպանել հանձնաժողովների մակարդակում»,- ասաց պատգամավորը։ Ալեն Սիմոնյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Խաչատյանի հարցադրման հետ՝ նշելով, որ կան շատ օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։
10:45 - 05 դեկտեմբերի, 2023
Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: շՀանդիպմանը կարևորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի անմիջական մասնակցության համար: Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիքը ժողովրդավարությունն է, և մենք ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունն այդ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում: Նա ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք:
15:45 - 28 նոյեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լարսում ստեղծված իրավիճակը կարող է քաղաքական պատճառ ունենալ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լարսում ստեղծված իրավիճակը կարող է քաղաքական պատճառ ունենալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Լարսում տիրող իրավիճակին, նշեց՝ իր տեղեկություններով սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ է տեղի ունեցել, և նման իրավիճակ ստեղծվել է նաև Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան սահմանի հատվածում։ Սիմոնյանը նշեց՝ ինքը չի բացառում, որ կարող է քաղաքական պատճառ ունենալ իրավիճակը, սակայն խնդրեց չշտապել և նման հետևություններ չանել։ Հիշեցնենք, որ բեռներով բեռնված բեռնատարարները օրեր շարունակ Լարսի անցակետում են և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր հաստատեց, որ Լարսի անցակետում խնդիր կա։  «Վերին Լարսի անցակետում խնդիրը կա, և, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը՝ ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում: Բեռնատարներում հիմնականում գյուղմթերք է»,- նշել է Սանոսյանը։ Հարցին, թե արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանել էր, որ ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»
14:48 - 28 նոյեմբերի, 2023