Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լարսում ստեղծված իրավիճակը կարող է քաղաքական պատճառ ունենալ
14:48 - 28 նոյեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լարսում ստեղծված իրավիճակը կարող է քաղաքական պատճառ ունենալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Լարսում տիրող իրավիճակին, նշեց՝ իր տեղեկություններով սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ է տեղի ունեցել, և նման իրավիճակ ստեղծվել է նաև Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան սահմանի հատվածում։

Սիմոնյանը նշեց՝ ինքը չի բացառում, որ կարող է քաղաքական պատճառ ունենալ իրավիճակը, սակայն խնդրեց չշտապել և նման հետևություններ չանել։

Հիշեցնենք, որ բեռներով բեռնված բեռնատարարները օրեր շարունակ Լարսի անցակետում են և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր հաստատեց, որ Լարսի անցակետում խնդիր կա։ 

«Վերին Լարսի անցակետում խնդիրը կա, և, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը՝ ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում: Բեռնատարներում հիմնականում գյուղմթերք է»,- նշել է Սանոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանել էր, որ ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել