Ալեն Սիմոնյանը չի բացառել սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատելու հնարավորությունը
 |1lurer.am|
13:23 - 22 դեկտեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանը չի բացառել սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատելու հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, քանի որ դա ժամանակային առումով կարող է երկար տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ: Ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո կարող է նաև նման բան լինել, բայց դա իմ կարծիքն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել