ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին ընդառաջ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին ընդառաջ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։  Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»  Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»  Վարազդատ Հարոյան - «Աստանա»Կամո Հովհաննիսյան - «Աստանա»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ» Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա»Ավելի ուշ թիմին միացել են Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար), Ուգոչուկվու Իվուն (Ռուբին) և Ստանիսլավ Բուչնևը (Փյունիկ)։ Սեպտեմբերի 4-ին թիմին կմիանան Հրանտ-Լեոն Ռանոսը (Բորուսիա), Նաիր Թիկնիզյանը (Լոկոմոտիվ), Լուկաս Սելարայանը (Ալ-Ֆաթեհ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Բոկա Խունիորս): Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն): Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի հավաքականի դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Խորվաթիայի հավաքականին։ 
11:26 - 04 սեպտեմբերի, 2023
Նրանք բնավորություն ցույց տվեցին. Պետրակովը՝ Լատվիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

Նրանք բնավորություն ցույց տվեցին. Պետրակովը՝ Լատվիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը կապում է ֆուտբոլիստների համառության հետ: «Տղաների համար շատ ծանր էր: Բայց ես շատ շնորհակալ եմ նրանց: Նրանք բնավորություն ցույց տվեցին: Չեղավ այնպես, որ հանձնվեին, ինչպես առաջ պատահում էր»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ՝  հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը: Մասնագետը նաև խոսեց վնասվածք ստացած Բալեկյանից՝ ընդգծելով՝ լիահույս է, որ վնասվածքը լուրջ չէ: «Մենք անելու ենք մեր առավելությունը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Իհարկե, ես նրանց գովեցի հանդերձարանում և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար »,-ասաց նա: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը՝ սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:
09:19 - 20 հունիսի, 2023
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»ՊաշտպաններՎարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»Սերգեյ Մուրադյան - «Նոա»Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱԿիսապաշտպաններ/ ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)Արթուր Միրանյան - «Ալաշկերտ»Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
12:40 - 03 հունիսի, 2023
Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական
 |hetq.am|

Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական |hetq.am|

hetq.am: ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր ամսվա համեմատ, երբ հրապարակվել էր նախորդ աղյուսակը, նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 97-րդն է 211 հավաքականների շարքում:  Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր ընտրանին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում 1-2 հաշվով պարտվել է Թուրքիային, ապա 2-2 խաղացել Կիպրոսի հետ:  Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են փոխչեմպիոն Ֆրանսիան, ապա՝ Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։ «Եվրո-2024»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույնը, ինչպես տեսնում ենք, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան է, որը նախորդ ցուցակի համեմատ պահպանել է իր 7-րդ հորիզոնականը: Ուելսը հայտնվել է 26-րդ տեղում (+2), Թուրքիան՝ 43-րդ (+1), Լատվիան՝ 132-րդ (+1): Փաստորեն, Հայաստանն այս խմբում միակն է, որ նախորդ ցուցակի համեմատ նահանջել է:  Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 30-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 37-րդն է, Ուզբեկստանը՝ 74-րդը, Վրաստանը՝ 77-րդը, Ղրղզստանը՝ 96-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 24-րդն է, Թուրքիան ու Վրաստանը, ինչպես ասվեց, 43-րդ եւ 77-րդ տեղերում են, իսկ Ադրբեջանը՝ 124-րդ։   Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 20-ին: Մինչ այդ՝ հունիսի 16-ին, մեր թիմն արտագնա հանդիպում կանցկացնի Ուելսի հետ, ապա հունիսի 19-ին տանը կընդունի Լատվիային:
14:00 - 06 ապրիլի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում |armenpress.am
|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում |armenpress.am |

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ: Հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին տարածքային առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Կիպրոսի ազգային թիմը խաղակեսի վերջնամասում հաշված պահեր ունեցավ և իրացրեց ստանդարտ դիրքը` անկյունայինից գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը: Աչքի ընկավ Անդրեաս Կարոն:  Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի հասավարությունը: Հեռահար դիպուկ հարվածով իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: Վերջինս րոպեներ անց նաև դարձավ դուբլի հեղինակ` երկրորդ գնդակն ուղարկելով Կիպրոսի դարպասը: Հանդիպման վերջում Կիպրոսը կարողացավ խուսափել պարտությունից: Խաղային իրավիճակում սխալվեց Ստանիսլավ Բուչնևը և պահն օգտագործեց Դիմիտրիս Խրիստոֆին: Հայաստան-Կիպրոս` 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում հունիսի16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ: Իսկ հունիսի 19-ին` Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին: 
21:04 - 28 մարտի, 2023