ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆին
22:14 - 11 մարտի, 2021

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆին

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմզբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլիակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ֆուտբոլիզարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացավ Հայաստանիազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: 
 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել