armsport.am: Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։
54-րդ րոպեին էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։ 87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3։2։
Այսպիսով անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր։
comment.count (0)