Բելառուս

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
16:20 - 23 նոյեմբերի, 2022
Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին
 |azatutyun.am|

Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստում կխոսի կառույցի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն 2022-23 թվականներին՝ Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում: «Հաշվի առնելով նախագահությունը Բելառուսին փոխանցելու հանգամանքը, Ալեքսանդր Լուկաշենկոն կհնչեցնի այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա հարկ կլինի կենտրոնացնել համատեղ ջանքերը»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում: ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստը գումարվելու է նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով: «Լիդերները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, կամփոփեն ՀԱՊԿ-ի գործունեությունը միջնստաշրջանային փուլում և կանդրադառնան տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
14:41 - 22 նոյեմբերի, 2022
Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր

 |factor.am|

Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր |factor.am|

factor.am: Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 8-ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-բելառուսական համագործակցության հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպման հարցերը։ Զրույցի մեկ այլ թեման էր բելառուս-ռուսական հարաբերությունները՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև մինչև այս տարվա վերջ նախատեսված հանդիպումների ժամանակացույցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ 
14:36 - 09 նոյեմբերի, 2022
Պրոֆեսիոնալ չէ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը․ Բելառուսի ԱԳՆ պատասխանը ՀՀ ԱԳՆ-ին |tert.am|

Պրոֆեսիոնալ չէ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը․ Բելառուսի ԱԳՆ պատասխանը ՀՀ ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: Մինսկը մշտապես կողմ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ պատասխանելով ՀՀ ԱԳՆ-ին, որն այսօր արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։ «Գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն բավական յուրօրինակ դիրքորոշում է զբաղեցրել։ Իր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին հավատարմությունն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի հետագայում ևս մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում։ Եթե այլ երկրներ ևս իրենց այդպես պահեին, շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել։Բացարձակ հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ։  Հենց այդ կերպ՝ առանց քաղաքական խաղերի եւ ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց կյանքերի ու ճակատագրերի մասին »,-ասել է Գլազը։ ԱԳՆ-ից նշել են, որ առցանց ձևաչափով անցկացված գագաթաժողովին ներկա Փաշինյանը պատասխանել է իր գործընկերներին։   «Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն ուշացած մեկնաբանում։ Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և էական ջանքեր է գործադրել թե բազմակողմ, թե երկկողմ ձևաչափերում դրա լուծման համար։ Հայաստանի և Ադրբեջանի նախկին ու ներկա առաջնորդները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ խաղաղության անկեղծ ցանկության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում անձնական ներդրման համար։ Մեր բարեկամներին եւ գործընկերներին կոչ ենք անում ուշադիր լսել Բելառուսի նախագահի ելույթը»,-ասել է Գլազը։   
21:51 - 02 նոյեմբերի, 2022
Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում:Infocom-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այսպես է արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ասել էր, որ Ռուսաստանը այնտեղ արդեն միջնորդ է՝ անդրադառնալով նաև Եվրոպական Միության դիտորդներին․  «Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»,- մասնավորապես նշել էր Լուկաշենկոն։
15:31 - 02 նոյեմբերի, 2022
Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արած հայտարարություններին: «Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի արտահայտություններին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և ես ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյին, սակայն  տեսագրությունը հանրությանը չի ներկայացվել: Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ պարզաբանում ստանալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան անցանկալի ճանաչելու կապակցությամբ, Սիմոնյանն ասաց, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ: «Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ՝ եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի, և ես կարծում եմ՝ այդ որոշումը շատ տեղին է, և կարելի է ասել՝ մի քիչ ուշացած: Կարծում եմ՝ էլի մարդիկ կան, որոնք ՀՀ շահերը ոտնահարելով պետք է գիտակցեն, որ այլևս իրենք ՀՀ-ում անցանկալի անձ են»,- նշեց ԱԺ նախագահը: Նա սակայն ընդգծեց, որ այդ քայլով չպետք է ֆիքսել, որ ՌԴ-ն այլևս մեզ համար անցանկալի պետություն է: «Նման բան գոյություն չունի. այո՛, կան հարցադրումներ, որոնք մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի՛ տարեք այն ուղղությամբ, որ դա նշանակում է, որ մենք այլևս դաշնակից պետություններ չենք: Մենք ՌԴ-ից ակնկալում ենք իրենց պայմանագրերով և իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլեր, և մենք, կարելի է ասել, այդ ուղղությամբ ենք քայլերն անում»,- նշեց նա:  Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը ՌԴ իր գործընկերների հետ հանդիպումներին նշում է, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է, ինչի հետ նրանք համաձայն են: «Վերջին այցի ժամանակ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Այսօր մենք ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ»,- ասաց ԱԺ նախագահը:
14:07 - 02 նոյեմբերի, 2022
Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո
 |tert.am|

Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ: «Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է. «Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք  ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:   
13:36 - 01 նոյեմբերի, 2022
Ալիեւի հետ նստեք եւ որոշում կայացրեք, այսօր չանեք, ավելի վատ է լինելու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին |news.am|

Ալիեւի հետ նստեք եւ որոշում կայացրեք, այսօր չանեք, ավելի վատ է լինելու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին |news.am|

news.am: «Դուք մեր առաջ երկու հարց եք դնում. նախ կարդացի «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»: Դուք պահանջեցիք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է ուղղել իր գործընկերներին՝ իրադարձությունների գնահատման եւ ՀԱՊԿ դիրքորոշման, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման» ՀԱՊԿ ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ «Երկրորդ հարցը. «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք։ Եթե ​​այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Դուք երկու հարց ունեք. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ»,-հավելել է Բելառուսի ղեկավարը։
22:00 - 28 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ռոման Ալեքսանդրի, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը գործընկերներ են, և մենք միասին մասնակցում ենք մի շարք ձևաչափերում: Եվրասիական տնտեսական միությունը գլխավոր հարթակներից է, որտեղ մենք համագործակցում ենք: Իհարկե, ներկայում Եվրասիական տնտեսական միության դերն աճում է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, աշխարհում տնտեսական առումով ոչ հեշտ ժամանակներ են: Պետք է նշեմ, որ այն մեխանիզմները, որոնք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, երբեմն բավական օգտակար են այդպիսի իրավիճակներում: Պետք է ասեմ, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ և՛ դժվարություններ է բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ, օրինակ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե ավելի քան կրկնապատկվել է: Ընդհանուր մասշտաբը, իհարկե, այնքան մեծ չէ, բայց շատ լավ դինամիկա է նկատվում, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումների և բանակցությունների արդյունքում կհաջողվի պահպանել տնտեսական այդ դինամիկան: Մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարցում, և հույս ունեմ, որ գնալով ավելի շատ ընդհանուր նախագծեր կունենանք, որոնք գրագետ կազմված կլինեն և օգուտ կբերեն և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին, մեր բիզնեսին, մեր քաղաքացիներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ և շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»: Իր հերթին Բելառուսի վարչապետն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Հարգելի գործընկերներ, Շատ ուրախ եմ այսօր լինել Հայաստանում՝ Երևանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում և հանդիպել Ձեզ հետ` մեր համագործակցության արդյունքները հակիրճ քննարկելու համար: Իսկապես պատմական կապերը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, շատ ամուր են և հաջողությամբ դիմանում են ժամանակի փորձություններին: Ես լիովին համամիտ եմ և կիսում եմ մեր առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Ձեր գնահատականները: Հարգելի Նիկոլ Վովայի, Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը: Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»: Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի», - նշված է հաղորդագրության մեջ:
19:20 - 20 հոկտեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը |armenpress.am|

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությունը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը,  Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես, Միության տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առեւտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը: Կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։
18:09 - 20 հոկտեմբերի, 2022
Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո
 |news.am|

Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո |news.am|

news.am: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների։ Այս մասին Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն։ «Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ։ Իսկ Ուկրաինան այստեղ ընդամենը պատրվակ է։ Անցյալ դարի պարտված արշավների համար ռեւանշ անելու նպատակով ծրագրերը վաղուց են մշակվել սկսած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո առաջին օրերից, իսկ գուցե նաեւ ավելի վաղ»,-ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը տնտեսական ու ֆինանսական հարձակումների առաջնագծում են։ «Բայց, կարծում եմ, այստեղ բոլորը հասկանում են, որ արեւմտյան ստրատեգների իրական նպատակները շատ ավելի լայն են՝ բաժանել եվրասիական տարածքը ազդեցության ոլորտների եւ օգտագործել մեր երկրները որպես հումքային եւ արդյունաբերական հավելումներ: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում բազմաթիվ սադրանքների։ Ղազախստանի եւ Ուզբեկստանի վերջին իրադարձությունները համոզիչ եւ շատ ուսանելի օրինակներ են։ Բայց սա միայն սկիզբն է»,-նշել է նա։ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ հետխորհրդային տարածքում բազմաթիվ ազգամիջյան և տարածքային վեճեր մնում են չլուծված։  «Սրանք այն վեճերն են, որոնք Խորհրդային Միությունը չկարողացավ կամ ժամանակ չուներ լուծելու։ Արտաքին խաղացողներն այսօր անհավանական ջանքեր են գործադրում յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան վեճը թեժ առճակատման վերածելու համար»,- ասել է Լուկաշենկոն։
12:46 - 14 հոկտեմբերի, 2022
ՊԵԿ նախագահի տեղակալն աշխատանքային այցով եղել է Բելառուսում, ուղենշվել են հետագա համագործակցության ուղղությունները

ՊԵԿ նախագահի տեղակալն աշխատանքային այցով եղել է Բելառուսում, ուղենշվել են հետագա համագործակցության ուղղությունները

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է  Բելառուսի Հանրապետությունում, որի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային բնագավառում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և ուղենշվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային տարածքով բեռների փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն ուղղված մի շարք հարցերին։ Հանդիպման շրջանակում ղեկավարներն այցելել են նաև Բելառուսի մաքսային ծառայության մաքսային ձևակերպումների կենտրոն՝ «Բելտամոժսերվիս», որը հանդիսանում է Բելառուսի խոշորագույն պետական լոգիստիկ օպերատորը՝ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով: Այցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շրջիկ մաքսային անցակետերի գործունեության բնագավառում բելառուսական փորձը համատեղ ուսումնասիրելու, ինչպես նաև ՀՀ–ում նմանատիպ անցակետերի ներդրման հնարավորություններն առաջիկայում դիտարկելու և քննարկելու վերաբերյալ։
12:24 - 10 հոկտեմբերի, 2022