Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետքարտուղարություն
 |tert.am|

ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետքարտուղարություն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում: Ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա ճեպազրույցում։ «Դեռ վաղ է, համենայնդեպս, մեզ համար ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք ես տեսել եմ, որոնք շրջանառվում են և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։ Հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,-հավելել է նա։
10:15 - 04 հունվարի, 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 22 հազարից
 |1lurer.am|

Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 22 հազարից |1lurer.am|

1lurer.am: Գազայի հատվածում բախումները չեն դադարում, ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ բանակը խորացնում է մարտական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանում: Շարունակվում են զորաշարժերը նաև Հորդանան գետի արևմտյան ափին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ նպատակն է բացահայտել ահաբեկչական գործունեություն իրականացնող անձանց, հոկտեմբերի 7-ից ի վեր արևմտյան ափին ձերբակալվել է 2570 անձ: Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 22 հազարը, ավելի քան 57 հազար մարդ վիրավորվել է: Իսրայելական կողմը հայտնում է 1100-ից ավելի զոհի մասին, պաշտոնական տվյալով՝ զինվորականների շրջանում էլ զոհերի թիվը հասնում է 509-ի: Հակամարտության ընդլայնման հետ կապված մտահոգություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը: Հաքան Ֆիդանի խոսքով՝ Գազայում ճգնաժամը սրվելու միտում ունի: Նրա ձևակերպմամբ՝ ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք երկրների անգործությունն ու Իսրայելին աջակցությունը բարդացնում են իրավիճակը:
21:19 - 03 հունվարի, 2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն |armeniasputnik.am|

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 22,3 հազարը, տուժել է ավելի քան 57,2 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7–ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 22 313 մարդ, որից 128-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
15:27 - 03 հունվարի, 2024
«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը
 |armenpress.am|

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի հարավային արվարձանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին։ Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումն իրենից ներկայացնում է վտանգավոր ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության վրա, որը չի կարող անպատիժ մնալ: «Իսլամական դիմադրությունն անպատասխան չի թողնի իսրայելական այս հանցագործությունը: Սալեհ ալ Արուրիի սպանության համար հատուցումը կհետևի անհրաժեշտ ժամանակին, հարմար վայրում», - Telegram-ում «Հեզբոլլահ»-ի հրապարակած հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի մարտիկները վերահսկում են Բեյրութի հարավային Դահիյայի շրջանը, որտեղ հունվարի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել եռահարկ շենքին, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը: Դրա հետևանքով զոհվել են ալ Արուրին և ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարներ։ Այս հարձակման համար Լիբանանը մեղադրել է Իսրայելին։ Ինչպես նշվում է շիաների կուսակցության հայտարարության մեջ, «Իսրայելը դիմել է քաղաքական սպանությունների այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա զինված ագրեսիայի ձախողումը»:
11:35 - 03 հունվարի, 2024
Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am: Երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան և պաղեստինյան անվտանգության աղբյուրները։ Ըստ Reuters-ի՝ «57-ամյա Արուրին ծայրահեղական «Համաս»-ի առաջին բարձրաստիճան առաջնորդն էր, ով սպանվեց խմբավորման դեմ Իսրայելի գրեթե երեք ամիս առաջ մեկնարկած ջախջախիչ օդային և ցամաքային հարձակումից հետո»։ Աղբյուրը նախազգուշացնում է պատերազմի տարածման վտանգի մասին։ «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան նախազգուշացրել է Իսրայելին, որ Լիբանանում որևէ սպանություն արժանանալու է «խիստ արձագանքի»: Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Արուրիի սպանությունից հետո Մարջի մերձակայքում հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորների ուղղությամբ։ Իսրայելը երկար ժամանակ մեղադրում էր Արուրիին իր քաղաքացիների դեմ մահաբեր հարձակումների համար։ Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի։    
09:25 - 03 հունվարի, 2024
Իսրայելի դեսպանը չի վերադառնա Անկարա, քանի դեռ Էրդողանը նախագահ է․ Իսրայելի ԱԳ նախարար

 |factor.am|

Իսրայելի դեսպանը չի վերադառնա Անկարա, քանի դեռ Էրդողանը նախագահ է․ Իսրայելի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ իր երկիրը չի վերականգնի Անկարայում դեսպանի պաշտոնը, քանի դեռ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում «Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Իսրայելի դեսպանի վերադարձի համար տեղ չկա» գրառմամբ։ Հավելենք, որ Էրդողանն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ՝ նշելով, որ ոչ մի տարբերություն չկա Նեթանյահուի և Հիտլերի գործողությունների միջև։ Նեթանյահուն պատասխանել էր՝ ասելով, որ Էրդողանը քրդերի դեմ ցեղասպանություն է իրականացնում։ Նշենք, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին, Թել Ավիվը անվտանգության նկատառումներից ելնելով, հոկտեմբերին Թուրքիայից ժամանակավորապես հետ էր կանչել իր բոլոր դիվանագիտներին՝ երկրում հակաիսրայելական լայնածավալ ցույցերի և տրամադրությունների ֆոնին, որոնք կապված են Գազայի վրա հարձակումների հետ։ Դեսպան Իրիտ Լիլիանը նույնպես լքել էր Թուրքիան։ ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիան նոր էր կարգավորում իր հարաբերությունները Իսրայելի հետ երկար տարիների լարվածությունից հետո: Իսրայելը և Թուրքիան 2022 թվականի օգոստոսին էին հայտարարել հարաբերությունների ամբողջական վերականգնման և երկու երկրներ դեսպանների վերադարձի մասին։
13:50 - 29 դեկտեմբերի, 2023
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը
 |armenpress.am|

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը |armenpress.am|

armenpress.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21 հազար 110-ի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Գազայի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ  վիրավորվել է  55 հազար 243 մարդ։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ միայն վերջին 24 ժամում իսրայելական զինված ուժերի հարցվածների հետևանքով զոհվել է 195 մարդ։ Նա մտահոգություն է հայտնել Գազայի հարավում գտնվող՝ Նասերի անվան բժշկական համալիրի վերաբերյալ, որտեղ կարող է կրկնվել նույն սցենարը, ինչ հյուսիսային հատվածում տեղակայված «Աշ-Շիֆա» հիվանդանոցի դեպքում՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արդյունավետ և հրատապ միջոցներ՝ ապահովելու բժշկական համալիրի, անձնակազմի, վիրավորների, հիվանդների և հազարավոր տեղահանվածների պաշտպանությունը։
20:49 - 27 դեկտեմբերի, 2023
Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու
 |1lurer.am|

Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու |1lurer.am|

1lurer.am: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ Իսրայելի նպատակներից է նաև ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին: ՀԱՄԱՍ-ը ևս չի պատրաստվում կանգ առնել: Շարժումը հայտարարում է՝ չեն ազատի պատանդներին, եթե ՑԱԽԱԼ-ը չդադարեցնի Գազայի հատվածին հարվածները: ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՄԱՍ-ը նաև մերժել է մեկշաբաթյա հրադադարի հաստատման Իսրայելի առաջարկը՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց։ Նշվում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, շարժումը ցանկանում է, որ Իսրայելն ավելի լուրջ զիջումների գնա: Բախումները շարունակվում են: Իսրայելական կողմը հայտնում է Գազայում ՀԱՄԱՍ-ի՝ վերգետնյա և ստորգետնյա ենթակառուցվածքով «էլիտար թաղամասի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թաղամասում տեղակայված է եղել արմատական կազմակերպության ռազմական և վարչական ղեկավարությունը։ Իսրայելը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին, հաղորդվում է զոհերի մասին: Փոխադարձ հարվածների մասին են հայտնում ՑԱԽԱԼ-ը և Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահը»: ՑԱՀԱԼ-ը հայտնել է նաև Սիրիայի տարածքի ուղղությամբ պատասխան հարվածների մասին: Իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 20 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 հազար երեխա, 6 հազարից ավելի մարդ անհետ կորած է համարվում։ Վիրավորների թիվը հատում է 52 500-ը: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին: Իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասնում է 469-ի:
13:13 - 21 դեկտեմբերի, 2023
Սալիվանը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները
 |armenpress.am|

Սալիվանը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները |armenpress.am|

armenpress.am:  Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների դերը։ Այս մասին լրագրողների համար նախատեսված  առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև  Պաղեստինի ազգային նորացված վարչակազմին և նրա դերակատարությանը պաղեստինցիների ապագայի համար, ինչպես նաև լայն կերպով քննարկվել է թե ինչպիսին կարող է լինել այն ու ինչպիսին պիտի լինի: Հանդիպումից հետո Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել  է, որ ԱՄՆ նախագահի օգնականը խորին ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Հաղորդագրության  համաձայն՝ Սալիվանը քննարկել է Գազայի պաղեստինյան բնակչությանը կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու ԱՄՆ ջանքերը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու լրացուցիչ միջոցների կարևորությունը: Սալիվանը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակետն առ այն, թե ինչպես կարելի է Մերձավոր Արևելքը դարձնել ավելի խաղաղ, ինտեգրված և բարգավաճ ՝երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա:
14:00 - 16 դեկտեմբերի, 2023