Բորելը դատապարտել է Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման մասին հայտարարությունները
 |1lurer.am|
13:15 - 04 հունվարի, 2024

Բորելը դատապարտել է Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման մասին հայտարարությունները |1lurer.am|

1lurer.am: Խստորեն դատապարտում եմ  Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի սադրիչ և անպատասխանատու հայտարարությունները, որոնք զրպարտում են Գազայի Պաղեստինյան բնակչությանը և կոչ անում մշակել իրենց արտագաղթի ծրագիրը:

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հարկադիր տեղաշարժերը խստիվ արգելվում են որպես միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում, և բառերը կարևոր են»,- նշված է Բորելի X-ի միկրոբլոգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել