Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն |armeniasputnik.am|
15:27 - 03 հունվարի, 2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 22,3 հազարը, տուժել է ավելի քան 57,2 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7–ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 22 313 մարդ, որից 128-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել