Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Վստահ եմ՝ Կապանում ԵՄ առաքելությունը բերելու է վերջնական  կայունություն եւ անվտանգություն. Սյունիքի մարզպետ
 |news.am|

Վստահ եմ՝ Կապանում ԵՄ առաքելությունը բերելու է վերջնական կայունություն եւ անվտանգություն. Սյունիքի մարզպետ |news.am|

news.am: Շատ կարեւոր է Կապանում ԵՄ առաքելության գործառնական կենտրոնի բացումը, որն ուղղակիորեն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Կապանում ԵՄ առաքելության կենտրոնի բացման արարողության ժամանակ նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ դիտորդական առաքելության թիմին ու անձնակազմին, որ այս կենտրոնը բացվել է Կապանում, որտեղ բազմաթիվ գյուղական բնակավայրեր գտնվում են սահմանին շատ մոտ: Դիտորդական առաքելության  ներկայությունը նախեւառաջ մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն  բերել Կապան համայնքի սահմանի ողջ երկայնքով։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, որը բնակվում է այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա: Շատ կարեւոր Սյունիքի մարզի ժողովրդի համար, որ առկա է ԵՄ առաքելություն, որը կարող է տեղում գնահատել իրավիճակը, զեկույցներ ներկայացնել, ինչին էլ կհետեւեն համապատասխան գործողություններ: Վստահ եմ՝ այս առաքելությունը բերելու է վերջնական  կայունության եւ անվտանգության, որը խաղաղությունն է»,-ընդգծեց մարզպետը: Նշենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը մտադիր է ունենալ 6 այպիսի գործառնական կենտրոններ: Արդեն իսկ այդպիսի կենտրոններ գործում են Մարտունիում, Գորիսում եւ Ջերմուկում: Կապանից հետո կենտրոններ կբացվեն նաեւ Իջեւանում եւ Եղեգնաձորում:
13:03 - 02 օգոստոսի, 2023
Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը
 |factor.am|

Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը |factor.am|

factor.am: Կապանում այսօր բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացման արարողության ժամանակ կարևորեց այս իրադարձությունը ռազմավարական տեսանկյունից։ «Այս կենտրոնը թույլ կտա Սյունիքում մեծացնելու առաքելության ներկայությունը, դիտարկումներ անելու և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցելու: Հուսով եմ՝ մեր այստեղ գտնվելը կնպաստի Եվրոպական Միության՝ խաղաղության գործընթացի համար գործադրվող ջանքերին, իսկ մենք էլ կկարողանանք բնակչության շրջանում ապահովել անվտանգության զգացողությունը»,- շեշտեց դիտորդական առաքելության ղեկավարը։ Ըստ նրա՝ ԵՄ առաքելությունը պլանավորում է Հայաստանում ունենալ 6 օպերատիվ կենտրոն, նման կենտրոն կա Մարտունիում, Գորիսում Ջերմուկում, բացվեց նաև Կապանում։ «Երբ առաջին անգամ սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում ունեինք երկու մշտական աշխատակիցներ, բայց ուրախ եմ ասելու, որ հիմա ունենք 90 աշխատակից։ Կարելի է ասել, որ Մարտունիում, Գորիսում և Ջերմուկում են գտնվում հիմնական աշխատող կենտրոնները»,- ասաց ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ մտադիր են կենտրոններ բացել նաև Եղեգնաձորում և Իջևանում։
13:02 - 02 օգոստոսի, 2023
Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին |armenpress.am|

Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի կամուրջը, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ նույնիսկ հումանիտար մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Դուք կարող եք տեսնել՝ հումանիտար բեռներով մեքենաները տևական ժամանակ է, ինչ գտնվում են այստեղ: Մինչև այս պահը մենք շատ փոքր ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել ենք Արցախ, բայց վերջին ժամանակներում ընդհանրապես անհնար է որևէ բան ուղարկել: Մեքենաներն այստեղ կանգնած են, և անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ»,-ներկայացրեց Ղուկասյանը: Մարզպետն ընդգծեց՝ Արցախում քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները, իսկ Ադրբեջանն այդ ամենին արձագանքում է ինտեգրացիայի մասին խոսելով։ «Սակայն այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա անընդունելի է բոլորիս համար: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, որոնք սոված են: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»,-ասաց մարզպետը՝ դիմելով դիվանագետներին: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
16:17 - 28 հուլիսի, 2023
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձոր գյուղում են․ նրանք  տեղում ծանոթանում են ստեղծված իրավիճակին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձոր գյուղում են․ նրանք տեղում ծանոթանում են ստեղծված իրավիճակին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներն արդեն Սյունիքի Կոռնիձոր գյուղում են, որտեղ մոտ 2 օր է՝ 19 բեռնատար սպասում է հումանտար բեռն Արցախ հասցնելու համար։  Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։  «Նրանք այստեղ են տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշեց, որ որևէ դրական զարգացում չկա։ «Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի, ի վերջո, Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք ինքը միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա, և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես, մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը», - ասաց փոխարտգործնախարարը։ Հարցին, թե եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից անձամբ դիմել Ադրբեջանին՝ այս բեռները Ստեփանակերտ հասցնելու համար, Կոստանյանը պատասխանեց․ - «Նման նախաձեռնություն չի եղել։ Սակայն, այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասրցեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
14:18 - 28 հուլիսի, 2023
Ռոբերտ Ղուկասյանը Նիլս Սքոթին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Սյունիքում

Ռոբերտ Ղուկասյանը Նիլս Սքոթին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Սյունիքում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։ Նիլ Սքոթը հետաքրքրվել է Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով։ Մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրել է մարզի խնդիրներն ու առավել մանրամասնորեն` սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Նա նշել է, որ գյուղերում առաջնային հարցը (իհարկե, անվտանգությունից հետո) գյուղատնտեսության զարգացումն է` նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում` զուգահեռ նշելով նաև ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի, առողջապահության հասանելիության, որակյալ կրթության ապահովման խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից կառավարության ծրագրերին զուգահեռ իրականացվող զարգացման ծրագրերի ցանկալի ռազմավարությանն ու տրամաբանությանը, որպեսզի այդ ամենն ունենա ընդհանուր տեսանելի արդյունք և առավել արդյունավետ լինի։ Քննարկվել են համատեղ աշխատանքի ու համագործակցության հարցեր ևս։
10:18 - 07 հուլիսի, 2023
Դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:   «Երեկ տեղեկացվել էր, որ Տ․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։   Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Տ․Խաչատրյանը հունիսի 19-ին ժամը 20․30-ի սահմաններում իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։   Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:   Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշվում է հայտարարությունում։
11:16 - 23 հունիսի, 2023
Արսեն Թորոսյանը ԵԽ պատգամավորի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սյունիք, հանդիպել նաև արցախցի բժիշկներին

Արսեն Թորոսյանը ԵԽ պատգամավորի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սյունիք, հանդիպել նաև արցախցի բժիշկներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ այցելել ենք Սյունիք։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:   «Գորիսում մեզ ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով անվտանգային իրավիճակը մարզում: Հատուկ կարևորվեց Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:   Հաջորդիվ հանդիպեցինք արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ և կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին:   Սյունիքի մարզ այցի ավարտին եղանք Լաչինի միջանցքի սկզբնամասում, որտեղ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անձամբ ականատես եղավ իրավիճակին»,- գրել է պատգամավորը։  
18:02 - 22 հունիսի, 2023
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Սյունիքում է

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Սյունիքում է

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից: «Պարոն Ֆուկուշիման առաջին անգամ է այցելում Սյունիք, և մարզպետը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց այցի համար։ Նշելով, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ դեսպանը փաստեց, որ միևնույն ժամանակ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրգռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։ Նա հատկապես կարևորեց տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը։ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մարզային իշխանությունն իր հերթին ամեն ինչ կանի այդ գործընկերությունը մարզային մակարդակում խորացնելու համար։ Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։ Խոսվեց, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բարձրաստիճան դիվանագետին հետաքրքրում էր նաև Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակը, որը ևս Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հյուրին. «Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»։
18:37 - 21 հունիսի, 2023
Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
 |tert.am|

Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ |tert.am|

tert.am: Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝  Տիգրան Խաչատրյանի դեմ Գորիսի բնակչի վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ  քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝  «ՀՀ քրեական օրենսգրքի» 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա  փոխանցմամբ, առկա են տվյալներ կատարվածին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։ Աբրահամյանը նշեց, որ դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։ Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ նախօրեին 3 միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան խաչատրյանի մասնակցությամբ Ըստ հրապարակումների՝ Տիգրան Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։
10:39 - 21 հունիսի, 2023
Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
 |tert.am|

Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ |tert.am|

tert.am: Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝  Տիգրան Խաչատրյանի դեմ Գորիսի բնակչի վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ  քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝  «ՀՀ քրեական օրենսգրքի» 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա  փոխանցմամբ, առկա են տվյալներ կատարվածին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։ Աբրահամյանը նշեց, որ դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։ Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ նախօրեին 3 միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան խաչատրյանի մասնակցությամբ Ըստ հրապարակումների՝ Տիգրան Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։
10:39 - 21 հունիսի, 2023
224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը
 |1lurer.am|

224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձևավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին և 40 կրթահամալիրների ձևավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում: «Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ, նշված երեք մարզերում դպրոցական շենքերը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաև առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, և այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, 8-ն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր և 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր և 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր և 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր և 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր և 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:
12:22 - 16 հունիսի, 2023
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է |armeniasputnik.am|

ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ հունիսի 9-ին, կայացել է առաջին դատական նիստը։ Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի՝ ապրիլի 12-ին Ախունդովը իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին և սպանել նրան։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով այն, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում՝ ամբաստանյալ Ախունդովն առարկություններ չի ներկայացրել։ Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնել է, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով դատավարության ողջ ընթացքը անցել է օրենքի պահանջներին համապատասխան։ Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։ ՀՀ սահմանը ապօրին հատած Ախունդովն ապրիլի 12-ին, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։
12:25 - 10 հունիսի, 2023
Մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում. մարզպետը՝ ՌԴ հյուպատոսության մասին |news.am|

Մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում. մարզպետը՝ ՌԴ հյուպատոսության մասին |news.am|

news.am: Երկու դեպքում էլ բավականին մեծ աշխատանք է կատարվել, շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսություն է բացվել, հիմա էլ Ռուսաստանն է ցանկանում հյուպատոսություն բացել մարզում: «Ես մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում»,-ասաց նա: Դիտարկմանը, որ կա լավրովյան երկրորդ պլան, որ Սյունիքը դարձնեն ռուս-թուրքական եւ դրա համար են այնտեղ ռուսական հյուպատոսություն բացում, որ Մոսկվան աչք ունի այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վրա, ուզում է այն վերահսկել, Ռոբերտ Ղուկասյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ով ինչէ ասում, բայց Սյունիքը եղել է, կա եւ կլինի հայկական: Դա մեր մեր հայրենիքի անբաժանելի մասն է: Այսպես պետք է մտածի ցանկացած հայ եւ սա քննարկման ենթակա չէ: Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, համենայնդեպս, մինչեւ այս պահը այդ պլանները  չեն աշխատել եւ շատ լավ է, որ չեն աշխատել: Վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու»:      
13:41 - 06 հունիսի, 2023
Լծենից Նորավան ճանապարհահատվածը շուտով կբացվի և ամբողջությամբ կլուծի մեր հիմնական խնդիրը. Սյունիքի մարզպետ |1lurer.am|

Լծենից Նորավան ճանապարհահատվածը շուտով կբացվի և ամբողջությամբ կլուծի մեր հիմնական խնդիրը. Սյունիքի մարզպետ |1lurer.am|

1lurer.am: Այն վիճակն է, որը բոլորին հայտնի է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Ինչ վերաբերում է Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջ գալուն, նա նշեց. «Ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել, բայց ասել, թե կոնկրետ ո՛ր տեղերից, քանի՛ մետր՝ չեմ կարող. ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և նրանք ինձ չեն զեկուցում մանրամասները»: Մարզպետի խոսքով՝ Տեղ գյուղից շուրջ 50 տնտեսվարող ընտանիք ադրբեջանցիների առաջ գալու հետևանքով խնդրի առջև է կանգնել: «Այս տարվա հետ կապված չիրացված եկամտի համար կաջակցենք. երկարաժամկետ կտրվածքով պետք է հետ գնա Ադրբեջանը»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը:  Նա վստահեցրեց, որ մարզից արտագաղթ չկա. «Սա լավ առիթ է, որ նորից շնորհակալություն հայտնեմ մեր ժողովրդին, որ միասնական ու ամուր եղան, որովհետև Սյունիքը շատ ծանր փուլ է անցել, և շատ կարևոր էին և՛ բնակչության բարոյահոգեբանությունը, և՛ ձեռք ձեռքի բռնելը: Այս իմաստով Սյունիքը, կարծում եմ՝ շատ լավ օրինակ ցույց տվեց: Անկախ ամեն ինչից՝ կա վերքաղաքական բան՝ լինել միասնական, ամուր, և մեր թշնամիներին առիթ չտալ ևս մեկ անգամ մեզ թիրախավորելու և իրենց նպատակներին հասնելու»,- ասաց մարզպետը: Անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսության բացման օգուտներին՝ նա նշեց, որ դրա բացումից հետո միանշանակ դրական փոփոխություններ են եղել. «Բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ ենք ունենում թե՛ ես, թե՛ համայնքի ղեկավարը: Տարբեր տնտեսական և սոցիալական, մշակութային ծրագրեր են քննարկվում ԻԻՀ գործընկերների հետ: Իրականում սա շատ շուտ պետք է լիներ, քանի որ Իրանը Սյունիքի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել: Տեխնիկական խնդիրներ էին լինում կոմունիկացիայի հետ կապված հարցերի պատճառով, հիմա այդ հարցերը վերացված են, որովհետև ունենք գլխավոր հյուպատոս, ում հետ տարբեր հարցեր ենք քննարկում:  Խոսելով Տաթև-Լծեն ճանապարհի մասին՝ նա ասաց, որ բուն Տաթև-Լծենն ավարտված է. «Լծենից Նորավան հատվածի բացումը շատ շուտով կլինի. այդ ճանապարհն ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծի»,- նշեց մարզպետը:
13:17 - 06 հունիսի, 2023