ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները
 |1lurer.am|

Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ հաջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ: Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,- ասաց Միրզոյանը: Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում Միրզոյանը շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը: «Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին  ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,- տեղեկացրեց Միրզոյանը:
15:38 - 18 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է մշտադիտարկման առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը

Արարատ Միրզոյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է մշտադիտարկման առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։ ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
16:02 - 17 հոկտեմբերի, 2022
Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան
 |civilnet.am|

Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդը հոկտեմբերի 16-19-ը կայցելի Վրաստան և Հայաստան, հայտնում է Նորվեգիայի կառավարության կայքը։ Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հաղորդագրությունում ասվում է, որ Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստան է այցելում «երկրի համար ծանր պահին»։ «Տարածաշրջանում լարվածությունը մակարդակը բարձր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության, այնպես էլ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Իր բանակցություններում Հյուիտֆելդը կուսումնասիրի ուղիներ, որոնցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- հաղորդում է նորվեգական կողմը։ Նորվեգիայի արտգործնախարարը Հայաստանում հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։  
11:35 - 17 հոկտեմբերի, 2022
ԱԳՆ-ն՝ հետպատերազմական հայտարարությունների, ռուս սահմանապահների, անկլավների ու երկաթգծի մասին
 |hetq.am|

ԱԳՆ-ն՝ հետպատերազմական հայտարարությունների, ռուս սահմանապահների, անկլավների ու երկաթգծի մասին |hetq.am|

hetq.am: «Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների որոշ դրույթների, հայ-ադրբեջանական ներկա բանակցությունների եւ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Հարցերի պատասխանները ստացել ենք ԱԳՆ-ից, որին վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր մեր հարցերը։ Ինչու՞ են ռուսները ծառայություն իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին -«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Քանի որ այս փաստաթղթի (09.11.2020) տակ դրված է Ձեր ստորագրությունը, խնդրում եմ պարզաբանել, թե ինչ է նշանակում «Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները» նախադասությունը։ Արդյոք ռուսական կողմը պետք է ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական փոխադրամիջոցներին ուղեկցի ՀՀ սահմանային մի անցակետից մինչեւ մյուսը։ Թե՞ խոսքը ՀՀ-Ադրբեջան սահմանի ապագա անցակետերում ՌԴ սահմանապահների ծառայության մասին է։ -Հայտնում ենք, որ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն կիրականացնեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ սահմաններում։ Այս գործառույթի իրականացման ընթացակարգերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։ -Հայաստանում ՌԴ սահմանապահների ներկայությունն ամրագրված է 30.09.1992 թ․ ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով: Պայմանագրի 3-րդ հոդվածում բառացի ասվում է հետեւյալը. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»: Այս միջպետական պայմանագիրը, որքան հայտնի է հանրությանը, փոփոխության չի ենթարկվել, եւ փոփոխությունը չի վավերացվել ՀՀ ԱԺ-ի կողմից։ Հետեւաբար, ի՞նչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահները ներկայում ծառայություն իրականացնում ՀՀ-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում։ Խնդրում եմ նշել ՀՀ կողմից վավերացված համապատասխան միջպետական իրավական փաստաթուղթը։ -Որոշ հատվածներում ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ստորաբաժանումների ծառայողների ներկայությունը պայմանավորված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ, որոնց նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի մոնիտորինգի եւ հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է։ Ապաշրջափակման միջոցառումների ցանկ ու ժամանակացույց չի հաստատվել -2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են»: Արդյոք կա որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների կողմից, թե երբ, ինչ ժամկետներում են ապաշրջափակվելու այդ կապերը։ 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ փոխվարչապետների համանախագությամբ ստեղծված աշխատանքային խումբը մինչեւ 2021 թ. մարտի 1-ը պետք է հաստատման ներկայացներ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով իրականացվող փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։ Արդյոք այս ցանկն ու ժամանակացույցը հաստատվել են։ Եթե այո, խնդրում եմ նշել, թե ՀՀ-ն իր կողմից ինչ օբյեկտներ պետք է կառուցի ու վերակառուցի եւ ինչ ժամկետներում։ -Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ այս պահին չկա որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, ինչպես նաեւ հաստատված ցանկ կամ ժամանակացույց։ ՀՀ-ն շահագրգիռ է հնարավոր ամենակարճ ժամկետներում կյանքի կոչել տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ ՀՀ ինքիշխանության եւ իրավազորության շրջանակներում։ -ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ձեր ելույթի ժամանակ Դուք նշել եք, որ ՀՀ-ն ծրագրում է 3 անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Խոսքը Երասխի, Սոթքի ու Քարահունջի մասին է։ «Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի»,- հայտարարել եք Դուք՝ հավելելով, որ «Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն եւ ինքնիշխան վերահսկողության ներքո»։ Ո՞ր ուղղությամբ է նոր երթուղի ցանկանում ստանալ Ադրբեջանը։ Արդյոք պաշտոնական Բաքվի ցանկությունը Մեղրիով տրանսպորտային «միջանցք» ստանալն է, թե կան (նաեւ) այլ երթուղիներ։ -Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է որպեսզի ադրբեջանական կողմը դադարեցնի 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին հակասող շահարկումները։ Որեւէ երթուղի ՀՀ տարածքով պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն եւ ՀՀ ինքնիշխան վերահսկողության ներքո։ -Երասխում, Սոթքում եւ Քարահունջում անցակետեր կառուցելու ՀՀ ծրագիրը արդյոք ներառված է 2021 թ․ հունվարի 11-ի համաձայնության մեջ նշված «նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկում»։ Այսինքն՝ արդյոք փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել այս անցակետերի բացման շուրջ, թե ՀՀ-ն ծրագիրն իրականացնում է միակողմանիորեն։ -Երասխում, Սոթքում եւ Քարահունջում անցակետեր կառուցելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես է եկել հայկական կողմը։ -Ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող այն տեղեկությունները, որ Դուք նոյեմբերի 9-ի գրավոր հայտարարությունից դուրս բանավոր համաձայնություն եք տվել Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու վերաբերյալ, մասնավորապես որի չկատարումով էլ պայմանավորված է Ադրբեջանի շարունակական ագրեսիան ՀՀ-ի դեմ։ -Հայտնում ենք, որ գրված, ստորագրված եւ հրապարակված պայմանավորվածություններից զատ չկան որեւէ այլ համաձայնություններ։ Անկլավների հարցը դեռ պիտի քննարկվի -Արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա անկլավների հարց։ Ադրբեջանը խոսու՞մ է դրանց մասին։ Եթե այո, ապա պաշտոնական Բաքուն պահանջում է միակողմանի իրեն վերադարձնել ՀՀ տարածքում իր նախկին էքսկլավնե՞րը, թե՞ սեղանին փոխադարձության սկզբունքն է, այսինքն՝ նաեւ Արծվաշենի վերադարձը ՀՀ-ին։ -Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։ Երասխ-Հորադիզ երկաթգծի հայկական հատվածի վերականգնման արժեքը մոտ 226 մլն դոլար է    -Ի՞նչ փուլում է գտնվում Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա-Երասխ երկաթգծի վերագործարկման հարցը։ Արդյոք այն դեռ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է։ Այս տարվա հունվարին ՀՀ կառավարությունը հատուկ խումբ էր ստեղծել, որը պարբերաբար Ձեզ պետք է զեկուցեր կատարված աշխատանքների մասին։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս։ -Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածների վերականգնման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ վարչապետի 2022 թ․ հունվարի 14-ի 40-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկության հիման վրա ՀՀ կառավարության 2022 թ. մարտի 3-ի 277-Ն որոշմամբ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) գումար է հատկացվել՝ երկաթուղային ենթակաոուցվածքի հայաստանյան հատվածների ինժեներական, գեոդեզիական եւ լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Հիմնադրամի կողմից իրականացվել են վերոնշված աշխատանքները եւ արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացվել է աշխատանքային խմբին։ Հետագա աշխատանքները կկատարվեն բանակցությունների առաջընթացին զուգահեռ։ Ավելին՝ hetq.am-ում
10:08 - 15 հոկտեմբերի, 2022
Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ՀՀ ԱԳՆ

 |armenpress.am|

Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ  կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը: -Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։
16:37 - 14 հոկտեմբերի, 2022
ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը․ ԱԳՆ

ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը․ ԱԳՆ

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։ Եռակողմ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ ԱԳՆ-ն։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։
13:52 - 14 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու առաքելության տեղակայման վայրերը. ԱԳՆ փոխնախարար. տեսանյութ
 |newarmenia.am|

ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու առաքելության տեղակայման վայրերը. ԱԳՆ փոխնախարար. տեսանյութ |newarmenia.am|

newarmenia.am: Այսօր Եվրոպական միությունից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրերը և բոլոր անհրաժեշտ չափանիշները։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վայրերին վերաբերող հարցին։ Փոխնախարարի խոսքով՝ դեռ որոշված չէ՝ որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Դիտարկմանը, թե մի կողմից ԵՄ-ից առաջարկ ունենք, մյուս կողմից` ՀԱՊԿ-ից, որպեսզի դիտորդներ ուղարկվեն, ստացվում է՝ հայկական կողմը երկընտրանքի առաջ է, Հովհաննիսյանն արձագանքեց. Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Առավել մանրամասն՝ newarmenia.am-ում  
13:21 - 13 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։  Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ: ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում․ Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։
19:55 - 12 հոկտեմբերի, 2022
Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Չավուշօղլուի հայտարարությանը

 |armenpress.am|

Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Չավուշօղլուի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ «Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա: Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով ՝այս մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանների ճշգրտումը: Չավուշօղլուն հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել, 5 սկզբունքի շուրջ համաձայնության են եկել՝ հավելելով, որ արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը:
16:46 - 11 հոկտեմբերի, 2022