Արարատ Միրզոյանը Արցախի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները
18:35 - 15 հոկտեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը Արցախի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են եղել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել