ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու առաքելության տեղակայման վայրերը. ԱԳՆ փոխնախարար. տեսանյութ
 |newarmenia.am|
13:21 - 13 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու առաքելության տեղակայման վայրերը. ԱԳՆ փոխնախարար. տեսանյութ |newarmenia.am|

newarmenia.am: Այսօր Եվրոպական միությունից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրերը և բոլոր անհրաժեշտ չափանիշները։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վայրերին վերաբերող հարցին։

Փոխնախարարի խոսքով՝ դեռ որոշված չէ՝ որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Դիտարկմանը, թե մի կողմից ԵՄ-ից առաջարկ ունենք, մյուս կողմից` ՀԱՊԿ-ից, որպեսզի դիտորդներ ուղարկվեն, ստացվում է՝ հայկական կողմը երկընտրանքի առաջ է, Հովհաննիսյանն արձագանքեց.

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։

Առավել մանրամասն՝ newarmenia.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել