Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ՀՀ ԱԳՆ

 |armenpress.am|
16:37 - 14 հոկտեմբերի, 2022

Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ  կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը:

-Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել