ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

 |armenpress.am|

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել: Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 հրթիռային և ավիացիոն հարվածների մասին: Մասնավորապես, հարվածներ են արձանագրվել Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի և Կիևի մարզերում: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ԶՈՒ գլխավոր շտաբի պլանով գերճշգրիտ հեռահար հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի ենթակառուցվածքներին:      
12:43 - 11 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:
19:36 - 10 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ

 |armenpress.am|

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց հայտարարության հետ կապված մի քանի հարց:    Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության  համատեքստում՝ հատկապես։ Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար: Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյո՞ք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղել է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։   Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։ Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարո”ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը: Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ:  Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին: ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում: Արդյո՞ք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող  հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:
20:57 - 07 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում hոկտեմբերի 7-ին Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը և կարևորել հանցագործներին պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են  ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարցեր, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։ Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և դրան նախորդող կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի անցկացման հարցերին։
15:31 - 07 հոկտեմբերի, 2022
ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հրապարակած հոդվածին, որում Օսկանյանը, վերլուծլեով ներկա բանակցային գործընթացը, նշել էր, որ օրվա հրամայականն  է դառնում նոր ղեկավարի հայտնվելը։ Արարատ Միրզոյանն ասաց՝ տարակուսանք է ապրել հոդվածն ընթերցելիս․ «Պնդումների, հետևությունների հետևում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկա։ Ստացվում է, որ այդ ամբողջ հոդվածը, ամբողջ վերլուծությունը այդպիսի անիմաստ, անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ այդ անձի նկատմամբ։ Իսկ այդպիսի պայմանավորվածություններ չկան և մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ չկան։ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»։ Միրզոյանը նշեց՝ հարցը երկրորդ շերտ էլ ունի․ «Ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ ներքաղաքական ասպեկտին, զանազան հարցերի։ Բայց այստեղ երևի չեմ կարող չասել։ Հարցը երկրորդ շերտ էլ ունի։ Սա ամբողջությամբ ադրբեջանական նարրատիվն է, որ Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել, չի անում, և դա լեգիտիմացնում է մեր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց այդպիսի մտքեր շրջանառելուց հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը առարկայական քայլեր արել է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար, Միրզոյանն ասաց․«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը, խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն և այլ մեխանիզմներ պահանջվեն․ օրինակ՝ սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի։ Սա այլ գործիքակազմի գործիքներից է, որը քննարկվում է միջազգային գործընկերների հետ, նաև Ադրբեջանի հետ։ Մեկ այլ գործիք էլ հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի որոշակի հեռավորության վրա հետքաշում և այլն ու դա շատ ակտիվ քննարկվում է»։
17:07 - 05 հոկտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը: Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
23:00 - 04 հոկտեմբերի, 2022
Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայկական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը: Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
15:31 - 04 հոկտեմբերի, 2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:   Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:   Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։   Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։
10:55 - 04 հոկտեմբերի, 2022
Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայկական կողմին առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված էր, այլ հոկտեմբերին։   Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ այս առաջարկը արվել է՝ Հայաստանի միջև չսահմանազատված սահմանի վրա ստեղծված լարվածությունը հաշվի առնելով։ Նշենք, որ երեկ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծումը։
13:59 - 03 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ:  Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Շվեյցարիայի երկկողմ ու բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով:   Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը հյուրընկալելու համար և ներկայացրել տեղի ունեցած քննարկումները: 
13:32 - 03 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Հոկտեմբերի 2֊ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
21:29 - 02 հոկտեմբերի, 2022
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ, անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին

Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ, անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում` նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: »
19:46 - 02 հոկտեմբերի, 2022
Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:     Հաղորդումներ Հարձակում Արցախի վրա Կորոնավիրուս Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն Ազգային անվտանգություն Իրավունք Հետաքննություն Բանակ Իրավիճակը սահմանին Արցախ Արտակարգ դրություն Մարզեր Աշխարհ Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Քաղաքականություն17:3102 Հոկ, 2022 Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը: Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
17:44 - 02 հոկտեմբերի, 2022
Հայաստանը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին. ՀՀ ԱԳՆ

  ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որում նշված է. «Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։ Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար»։
14:27 - 02 հոկտեմբերի, 2022