Մեկնարկել է Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
21:43 - 02 հոկտեմբերի, 2022

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր Հունանյանը՝ նշելով․

«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանն, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն ակնկալում է նաև Ադրբեջանից»,- նշել էր նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել