Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը |hetq.am|

Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը |hetq.am|

hetq.am: Ղազախստանի իշխանությունները չեն ճանաչել «Թալիբան» շարժմանը՝ Աֆղանստանի նկատմամբ թալիբների վերահսկողության հաստատումից հետո: Այդ մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ական Ռահմետուլինը։  ««Թալիբան»-ին մենք չենք ճանաչել։ Ինչպես հայտնի է, երեկ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է արել Աֆղանստանում առկա իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակվել է մեր ազգային լրատվամիջոցներում։ Ղազախստանում մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել այդ երկրում իրավիճակի զարգացմանը»,- նշել է Ռահմետուլինը՝ պատասխանելով «Թալիբան» շարժման նկատմամբ Ղազախստանի դիրքորոշման հարցին։  Նա նշել է, որ Ղազախստանն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ներառական և ներկայացուցչական կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որը նաև կապահովի կանանց ու փոքրամասնությունների իրավունքների իրացումը, թույլ չի տա այլ երկրների համար սպառնալիք հանդիսացող խմբերի առկայություն և կպահպանի միջազգային իրավունքը։  Ռահմետուլինը պնդում է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չունի թալիբների հետ։
21:46 - 20 օգոստոսի, 2021
Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն օգոստրոսի 19-ին մոտ 3 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից: Սպիտակ տան հրապարակած տվյալներով, տարհանվածներից մոտ 350-ը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: «Տարհանվածների թվում են ԱՄՆ քաղաքացիներ, հատուկ ներգաղթային վիզայի դիմումներ ներկայացրածներ և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև վտանգված աֆղանստանցիներ»,- հայտնել է Սպիտակ տունը: Այսպիսով, ընդհանուր հաշվով օգոստոսի 14-ից սկսած ամերիկացիներն Աֆղանստանից շուրջ 9 հազար մարդ են դուրս հանել: Տարհանումն ապահովում են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի տարածքում տեղակայված ամերիկյան բանակի զինծառայողները: Օդային տարածքը հսկում եմ ամերիկյան մարտական ինքնաթիռները և ուղղաթիռները: Միացյալ Նահանգները թալիբներին նախազգուշացրել է, որ չազափանց կոշտ և ավերիչ պատասխան կտա ամերիկացի զինվրորականների վրա հարձակվելու կամ օդակայանից մարդկանց տարհանումը խոչընդոտելու փորձերին: ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ ընդհանուր հաշվով ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Թալիբներն այսօր՝ ուրբաթօրյա ավանդական աղոթքից առաջ, մահմեդական կրոնական սպասավորներին՝ իմամներին, կոչ են արել «հորդորել բնակիչներին չհեռանալ ԱՖղանստանից և միասնություն հաստատել երկրում»:
13:56 - 20 օգոստոսի, 2021
ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում Է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով: «Ներկայում բացակայում Է միջազգային հանրակցության մեջ Աֆղանստանի կառավարությունը ճանաչելու վերաբերյալ հստակ ըմբռնումը, ինչի հետեւանքով երկիրը չի կարող հնարավորություն ունենալ օգտվելու ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից եւ այլ ռեսուրսներից»,-ասված Է հիմնադրամի հայտարարության մեջ: Հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք Է Աֆղանստանին փոխանցեր մոտավորապես 400 միլիոն դոլարի օգնություն: Համաշխարհային հանրակցությունը դեռ «Թալիբան» շարժումը չի ճանաչել Աֆղանստանի լեգիտիմ ղեկավարություն: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Ներկայում Աֆղանստանից բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են թալիբան-զինյալների կողմից: Օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:34 - 19 օգոստոսի, 2021
Անկարան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով |azatutyun.am|

Անկարան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով` հանուն Աֆղանստանի խաղաղության, այդ երկրի բնակիչների բարօրության ու Թուրքիայի շահի, երեկ հայտարարել է երկրի նախագահը: Խոսելով հետագա համագործակցության մասին` Ռեջեփ Էրդողանը նաև պնդել է` Անկարան պատրա՛ստ է ընդունել թալիբներին, ինչպես նաև օգնել նրանց` երկրում անվտանգություն հաստատելու հարցում: «Անկախ այն հանգամանքից` ով է իշխանության ղեկին, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում: Մենք մինչ այս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հյուրընկալել թալիբների առաջնորդներին: Այդ առաջարկը մնում է ուժի մեջ նաև այսօր», - չորեքշաբթի երեկոյան հայտարարեց Էրդողանը թուրքական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Թուրքիան այս պահին շուրջ 500 զինծառայող ունի Աֆղանստանում, որոնք, ադրբեջանական ստորաբաժանման հետ համատեղ, վեց տարի է` պաշտպանում են Քաբուլի միջազգային օդանավակայանը: Ընդ որում, ամիսներ առաջ, երբ թալիբները դեռ չէին սկսել սրընթաց առաջխաղացումը երկրով մեկ, Թուրքիայի նախագահը փորձում էր այս առաքելությունը շահավետ գործարքի վերածել Միացյալ Նահանգների և ՆԱՏO-ի հետ հարաբերություններում: Հունիսին, մասնավորապես, առաջին անգամ հանդիպելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Էրդողանը խոստացել էր, որ թուրքական զորքի մի մասը կմնա Աֆղանստանում և կշարունակի պահպանել Քաբուլի օդանավակայանը, առանց որի, փաստացի, Արևմուտքը չէր կարողանա Աֆղանստանից դուրս բերել իր զինվորներին ու դիվանագետներին: Վճռորոշ այս դերակատարության դիմաց Էրդողանը Վաշինգտոնից պահանջել էր դիվանագիտական, լոգիստիկ ու ֆինանսական օժանդակություն: Ու մինչ լրագրողները փորձում էին պարզել՝ կոնկրետ ինչ օժանդակության մասին է խոսքը, թալիբներն իրենց վերահսկողության տակ առան Աֆղանստանը, այդ թվում` մայրաքաղաք Քաբուլը, ստիպելով Էրդողանին հաշվի նստել ոչ թե արտաքին խաղացողների, այլ` նախ և առաջ իրենց հետ: «Հիմա, երբ «Թալիբան»-ն է վերահսկում ողջ երկիրը, մեր առջև պատկերն ամբողջովին փոխվել է: Մենք այժմ մեր ծրագրերը գծում ենք` հիմնվելով Աֆղանստանում ի հայտ եկած նոր իրողությունների վրա, և հենց դրանից ելնելով էլ հիմա շարունակում ենք մեր բանակցությունները», - երեկ հայտարարում էր Թուրքիայի նախագահը: Ի դեպ, մոտ տասն օր առաջ, երբ արդեն ակնհայտ էր «Թալիբան»-ի առավելությունը կառավարական զորքերի հանդեպ, Էրդողանը Թուրքիա էր հրավիրել զինյալ շարժման առաջնորդներին` բանակցելու Աֆղանստանում խաղաղություն հաստատելու շուրջ: Թալիբները, մինչդեռ, հրավերը չէին ընդունել, ավելին՝ հորդորել էին Անկարային հետևել Արևմուտքի օրինակին ու դուրս բերել զորքը Աֆղանստանի տարածքից: Թալիբների դիմակայությունը հաղթահարելու և լարվածությունը մեղմելու համար Անկարան փորձում է գործի դնել կապերը դաշնակիցների հետ: Հենց այդ նպատակով էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած շաբաթ մեկնել Պակիստան, որը համարվում է թալիբների գլխավոր դաշնակիցն ու հովանավորը: Պաշտոնական հաղորդագրությունները փաստել էին, որ գեներալ Աքարը Իսլամաբադում աֆղանական խաղաղության հարցն է քննարկել` առանց հավելյալ մանրամասների: Նախագահ Էրդողանը, մինչդեռ, երեկ ևս մեկ խաղաթուղթ դրեց բանակցային սեղանին. - «Թուրքիայի ռազմական ներկայությունը Աֆղանստանում կամրապնդի այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում, դա միայն օգտակար կլինի` թեթևացնելով նրանց աշխատանքը», - վստահեցնում էր Ռեջեփ Էրդողանը: Ի դեպ, խոսելով միջազգային աջակցության մասին՝ Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծեց, որ պատրաստվում է մինչև այս շաբաթավերջ հեռախոսազրույցներ ունենալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
09:56 - 19 օգոստոսի, 2021