Թալիբները խնդրել են ՄԱԿ-ին չհեռանալ Աֆղանստանից
 |tert.am|
11:20 - 20 օգոստոսի, 2021

Թալիբները խնդրել են ՄԱԿ-ին չհեռանալ Աֆղանստանից |tert.am|

tert.am: «Թալիբան» ծայրահեղական շարժումը խնդրել է ՄԱԿ-ին մնալ Աֆղանստանում և շարունակել հումանիտար գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտարարել է երկրում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Ռամիզ Ալաքբարովը:

Վերջինս ընդգծել է, որ կազմակերպությունը հստակ պայմանավորվածություն չունի թալիբների հետ: Ալաքբարովը հայտնել է, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գրասենյակի և «Թալիբանի» միջև գործնական համագործակցությունը շարունակվում է 18 տարի:

«Մենք աշխատանքային կապեր ունենք: Նրանք մեզ միշտ վստահեցնում են աջակցության մասին: Նրանք մեզ կրկին աջակցություն են հայտնել և խնդրել են շարունակել հումանիտար գործունեություն իրականացնել»,- ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:

Ավելի մանրամասն՝  tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել