ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|
11:34 - 19 օգոստոսի, 2021

ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում Է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով:

«Ներկայում բացակայում Է միջազգային հանրակցության մեջ Աֆղանստանի կառավարությունը ճանաչելու վերաբերյալ հստակ ըմբռնումը, ինչի հետեւանքով երկիրը չի կարող հնարավորություն ունենալ օգտվելու ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից եւ այլ ռեսուրսներից»,-ասված Է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք Է Աֆղանստանին փոխանցեր մոտավորապես 400 միլիոն դոլարի օգնություն: Համաշխարհային հանրակցությունը դեռ «Թալիբան» շարժումը չի ճանաչել Աֆղանստանի լեգիտիմ ղեկավարություն: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Ներկայում Աֆղանստանից բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են թալիբան-զինյալների կողմից: Օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել