Քաբուլում հարյուրավոր աֆղաններ հավաքվել են օտարերկրյա դեսպանատների մոտ |armenpress.am|
22:51 - 19 օգոստոսի, 2021

Քաբուլում հարյուրավոր աֆղաններ հավաքվել են օտարերկրյա դեսպանատների մոտ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարյուրավոր աֆղաններ հավաքվել են օտարերկրյա դեսպանատների մոտ ՝ փախստականի կարգավիճակ կամ վիզա ստանալու համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը:  Մարդկանց կուտակումներ են նկատվում Կանադայի, Ֆրանսիայի, Թուրքիայի դեսպանատների մոտ։

Պենտագոնը իր հերթին հայտարարել է,  որ օգոստոսի 14-ից մինչ օրս ԱՄՆ-ը Քաբուլի օդանավակայանից տարհանել է մոտ 7 հազար մարդու: Ներկայումս ավելի քան 5,2 հազար ամերիկացի զինծառայողներ գտնվում են քաղաքի օդանավակայանում, նշել են Պենտագոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել