Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա |armenpress.am|

Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը  Գազայի հարավային հատվածում թույլ կտա մտնել  սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ  բեռնատարներ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Դանիել Հագարին: «Մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք մտնել  սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ բեռնատարներ: Նա, ով կհայտնվի անվտանգ տարածքում, կստանա սնունդ, ջուր և դեղորայք»,-ասաց նա։ Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-ի։
14:02 - 28 հոկտեմբերի, 2023
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|

tert.am: Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Մենք ավելացրել ենք Գազայի հատվածի վրա հարձակումների տեմպը: Մեր ռազմաօդային ուժերը հարձակվում են ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Գազայի հատվածի վրա հարձակումները շարունակելով՝ մեր ուժերն այս պահին ընդլայնում են ցամաքային գործողության մասշտաբները՝ ապահովելու համար այս պատերազմի նպատակների իրականացումը»,- նշել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։ Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։ Ավելի վաղ, Գազայում ամբողջությամբ անջատվել էր բջջային կապն ու ինտերնետը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։
22:36 - 27 հոկտեմբերի, 2023
Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել

 |factor.am|

Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել |factor.am|

factor.am: Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ այսօր 12 բեռնատարներ Եգիպտոսից Ռաֆահ սահմանային անցակետով հատել են Գազայի հատվածի սահմանը։  Բեռնատարները Գազայի բնակչությանը մատակարարել են ջուր, սնունդ և դեղորայք, բայց ոչ վառելիք՝ Իսրայելի արգելքի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է դեղերի և սարքավորումների ցանկ, որը հավաքվել է, բայց դեռ չի ուղարկվել կարիքավորներին։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հավաքված օգնությամբ բեռնատարները կանգնած են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին ու սպասում են մուտքի թույլտվության։ Խոսքը 3,7 հազար վիրավոր հիվանդների համար վիրաբուժական սարքավորումների, քրոնիկ հիվանդություններով տառապող 20 հազար հիվանդների բժշկական սարքավորումների, ինչպես նաև 110 հազար մարդու համար տարրական բժշկական ծառայություններ մատուցելու համար նախատեսված նյութերի մասին է։
18:30 - 26 հոկտեմբերի, 2023
Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելուց հետո և պետք է պաղեստինցիների հետ աշխատի հակամարտության՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման ուղղությամբ, գրում է timesofisrael.com-ը: «Չկա վերադարձ դեպի ստատուս քվոն,որը եղել է հոկտեմբերի 6-ի դրությամբ», - ասել է Բայդենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Դա նշանակում է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և օգտագործել պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: Դա նաև նշանակում է, որ երբ այս ճգնաժամն ավարտվի, պետք է լինի տեսլական, թե ինչ է լինելու հաջորդը, և, մեր կարծիքով, դա պետք է լինի երկու պետությունների ստեղծմամբ լուծումը: Դա նշանակում է կենտրոնացված ջանքեր բոլոր կողմերից՝ իսրայելցիներից, պաղեստինցիներից, տարածաշրջանային գործընկերներից, համաշխարհային առաջնորդներից, որպեսզի կանգնեն խաղաղության ճանապարհին», - հավելել է նա:
11:27 - 26 հոկտեմբերի, 2023
Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, պլանավորում է այցելել Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Այցի ծրագիրը ենթադրում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպում: Առաջիկա ուղևորության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինքը՝ Մակրոնը, դեռ հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել էր, որ տարածաշրջան կայցելի «առաջիկա օրերին կամ շաբաթներին», սակայն միայն այն դեպքում, եթե այդ այցը «թույլ տա օգտակար արդյունքների հասնել»։ Կիրակի երեկոյան Ֆրանսիայում Պաղեստինի դեսպան Հալա Աբու Հասիրան LCI հեռուստաալիքի եթերում հույս է հայտնել, որ այդ ուղևորության ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը «խաղաղության, լարվածության թուլացման և կրակի լիարժեք դադարեցման կոչ կտարածի»՝ Գազայի հատվածի խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերից խուսափելու համար: «Ես կցանկանայի, որ նա այցելեր և՛ Պաղեստին, և՛ Իսրայել», - հայտարարել է պաղեստինցի դեսպանը՝ մանրամասնելով, որ խոսքը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքների մասին է: Դեսպանը հավելել է, որ ակնկալում է Մակրոնի հանդիպումը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Ավելի վաղ Նեթանյահուն հեռախոսազրույցներ էր ունեցել Մակրոնի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Հեռախոսազրույցներից հետո նա հայտարարել էր այդ առաջնորդների՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին Իսրայել կատարվելիք այցերի մասին։
11:31 - 23 հոկտեմբերի, 2023
Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը |hetq.am|

Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը |hetq.am|

hetq.am: Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի ցամաքային գործողությունը գրեթե անխուսափելի է, եթե պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինները ազատ չարձակեն բոլոր պատանդներին և վայր չդնեն զենքերը: Նման հայտարարությամբ ավստրալական ABC ռադիոկայանի եթերում հանդես է եկելԻսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ Նրա խոսքով՝ Գազայում իսրայելցի զինվորականների ցամաքային գործողությունը «գրեթե անխուսափելի է, եթե պահպանվի իրերի առկա վիճակը»: «Մեր նպատակն է «Համաս»-ին ամբողջությամբ զրկել ռազմական ներուժից։ Եթե ՀԱՄԱՍ-ի զինյալները դուրս գային իրենց թաքստոցներից,<...> վերադարձնեին մեր պատանդներին, բոլոր 212-ին, և անվերապահորեն հանձնվեին, ապա պատերազմը կավարտվեր, բայց նրանք դա չեն անի»,- ասել է նա՝ նշելով, որ Իսրայելի բանակը «ստիպված կլինի Գազայում ցամաքային գործողություն իրականացնել»։ Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Իսրայելի վրա՝ կոչ անելով հետաձգել Գազայում ցամաքային գործողության մեկնարկը և ազատ արձակել անկլավում պահվող պատանդներին: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ինքնուրույն որոշում կայացնի ցամաքային գործողություն մեկնարկի մասին, իսկ Վաշինգտոնը կարող է միայն խորհուրդ տալ:
10:50 - 23 հոկտեմբերի, 2023