Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|
11:27 - 26 հոկտեմբերի, 2023

Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելուց հետո և պետք է պաղեստինցիների հետ աշխատի հակամարտության՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման ուղղությամբ, գրում է timesofisrael.com-ը:

«Չկա վերադարձ դեպի ստատուս քվոն,որը եղել է հոկտեմբերի 6-ի դրությամբ», - ասել է Բայդենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Դա նշանակում է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և օգտագործել պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: Դա նաև նշանակում է, որ երբ այս ճգնաժամն ավարտվի, պետք է լինի տեսլական, թե ինչ է լինելու հաջորդը, և, մեր կարծիքով, դա պետք է լինի երկու պետությունների ստեղծմամբ լուծումը: Դա նշանակում է կենտրոնացված ջանքեր բոլոր կողմերից՝ իսրայելցիներից, պաղեստինցիներից, տարածաշրջանային գործընկերներից, համաշխարհային առաջնորդներից, որպեսզի կանգնեն խաղաղության ճանապարհին», - հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել