Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը

Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը Երևան է ժամանել ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է: «Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին: Սեյեդ Աբբաս Արաղչին մինչ Երևան ժամանելը, այցեր է ունեցել նաև Բաքու և Մոսկվա:  
01:10 - 31 հոկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին

Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: Վարչապետը ողջունել է պարոն Արաղչիին Երևանում: Զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը: Իրանի ԱԳ փոխնախարարն իր հերթին վարչապետին է փոխանցել Իրանի նախագահի ջերմ ողջույններն ու խաղաղության բարեմաղթանքները: Ընդգծվել է Իրանի համար Հայաստանի հետ ամուր բարեկամական կապերի կարևորությունը: Նա ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Պարոն Արաղչին իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:
17:55 - 30 հոկտեմբերի, 2020
Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են  հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ: Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:
16:12 - 30 հոկտեմբերի, 2020
Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը |armenpress.am|

Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը Երևան է ժամանել ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի: Այս մասին տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից: Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է: «Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին: Սեյեդ Աբբաս Արաղչին մինչ Երևան ժամանելը, այցեր է ունեցել նաև Բաքու և Մոսկվա:
11:21 - 30 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարարը Իրանի փոխարտգործնախարարին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին

ՀՀ ԱԳ նախարարը Իրանի փոխարտգործնախարարին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանն ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն արտահայտվեց դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորեց Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրեց իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:  Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրեց հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:
09:24 - 30 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Իրանի միջնորդության հնարավորությանը ԼՂ-ում

 |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Իրանի միջնորդության հնարավորությանը ԼՂ-ում |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է:  «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկները: «Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, և, ի տարբերություն Թուրքիայի, այն պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
20:12 - 29 հոկտեմբերի, 2020
Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Այս մասին հինգշաբթի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, փոխանցում է TACC-ը։ «Մենք պատասխանատվություն ենք կրում և օգնում ենք լուծել ճգնաժամը», - դիվանագետի խոսքերը մեջբերվում են Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքում: Նա շեշտել է, որ Իրանի առաջարկի հիմնական նպատակը այս ճգնաժամի վերացումն է: «Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը տարածաշրջանային մոտեցումն է, և մեկ այլ առանձնահատկությունն էլ իրատեսությունն է։ Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այս ճգնաժամի լուծմանը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, որոնք առանցքային դեր ունեն, և Ռուսաստանը տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է»,- նշել է նա։ Փոխնախարարի խոսքով՝ առաջին փուլում Իրանի ծրագիրը «տարածաշրջանի երկրների կողմից գործնականորեն հետևելն է մի շարք սկզբունքների, ինչպիսիք են օկուպացիայի ավարտը, տարածքային ամբողջականության հարգումը, ինքնիշխանության հարգումը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, հումանիտար իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը, քաղաքացիական անձանց և տարածքների վրա հարձակումների կանխումը»։
14:58 - 29 հոկտեմբերի, 2020
Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը

 |factor.am|

Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը |factor.am|

factor.am: Քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Իրանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնության մասին, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։ Նշվում է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը Բաքվում է, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամն ու հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը։ Արաքչին իր այցի գլխավոր նպատակ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումն ու հաստատուն խաղաղության վերականգնումը։ «Վերջ դնել ադրբեջանական հողերի օկուպացիային, պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, սրանք են Իրանի ծրագրի գլխավոր գործոնները»,- նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ այս ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։
12:51 - 28 հոկտեմբերի, 2020
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է
 |lragir.am|

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է |lragir.am|

lragir.am: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։ Նա այդ մասին հայտարարել է սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ: Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պակպուրը երկրի հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններ կատարած իր այցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններին, երկրի այդ տարածքները պաշտպանելու համար: Հրամանատարը նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար: Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որեւէ փոփոխության հետ:
10:23 - 26 հոկտեմբերի, 2020
Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ «Sepahcybery» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականը հայտնում է, որ երկրի տարածքային ամբողջականությունը, Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջանների բնակչության անվտանգությունը պաշտպանելու համար կորպուսի ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվելու է սահմանի երկայնքով։ Azariha-ն ևս Իրանի ԶՈւ զինտեխնիկայի տեղափոխման մասին տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ թվում է՝ Իրանն այս գործողություններին նոր թափ է հաղորդել այն ժամանակ, երբ ահաբեկիչներ ուղարկելուց բացի՝ Թուրքիան հայտարարել է, թե նպատակ ունի Զանգեզուրը գրավել և Հայաստան-Իրան սահմանը կտրել։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման»  բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։ Ըստ հրապարակման՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար տանկեր և այլ զինտեխնիկա են տեղակայվել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում (սահմանակցում է Նախիջևանին)։
12:46 - 25 հոկտեմբերի, 2020
Իրանի սահմանային անվտանգությունն ապահովված է. իրանցի գեներալ |1lurer.am|

Իրանի սահմանային անվտանգությունն ապահովված է. իրանցի գեներալ |1lurer.am|

1lurer.am: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դեպի իրանական տարածք հրթիռակոծությունների ֆոնին երկրի հյուսիսարևմտյան սահմանի անվտանգությունն ապահովված է: Այս մասին հայտնում է իրանական Tasnim News գործակալությունը: Իրանի սահմանամերձ գյուղերում մի քանի հրթիռ ընկնելուց հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Խոդա Աֆարին մարզի մոտակայքում գտնվող սահմանային տարածք: «Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց մի քանի հրթիռ է ընկել իրանական տարածք, այնուամենայնիվ, սահմանի ամբողջ երկայնքով անվտանգությունն ապահովված է, և երկրի սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է իրանցի գեներալը:  
13:36 - 24 հոկտեմբերի, 2020