Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում․ ՌԴ-ում Իրանի դեսպան
18:52 - 27 հոկտեմբերի, 2020

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ դրա կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։ Գրում է tass.ru-ն։

«Մեր նախագահը և արտգործնախարարը բանակցություններ են վարել երկու կողմերի հետ և հայտարարել են, որ Իրանը պատրաստ է միջնորդել այս հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել