ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ |armenpress.am|

ՀՀ զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը: «Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարի 2021-ի սեպտեմբերի համապատասխան հրամանով ԶՈՒ կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ»,- ասաց փոխնախարարը: Սարգսյանը նշեց, որ ակտիվ պահեստազորի ներդրման նպատակով ներկայացվել է լրացում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում: ԶՈՒ-ում պլանավորվել են այն զորամասերը և մասնագիտությունները, որտեղ ներդրվելու է ակտիվ պահեստազորային ծառայությունը: Զինապարտների զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման և հաշվառման համակարգի արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել զինապարտ քաղաքացիների հաշվառման միասնական էլեկտրոնային բազա, համակարգ:
14:24 - 15 մարտի, 2022
Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից |armenpress.am|

Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից |armenpress.am|

armenpress.am: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը: Նրա խոսքով ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորմասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում: «Հաշվի առնելով ժամանակի սղությունը և անձնակազմի տեղավորան հրատապությունը՝ որպես արագ լուծում պլանավորվել և ներկա պահին նաև իրականացվում են թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակների դիրքերի և զորամասերի, մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ»,- ասաց Սարգսյանը: Մարտական հենակետերում, ՊՆ-ի և շինարարական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա 2021-ին թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորվել է շուրջ 6 տասնյակի հասնող հենակետ, ընթանում են ևս մի քանի տասնյակի հենակետերի կահավորման աշխատանքներ: Սարգսյանի վստահեցմամբ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նկատի ունենալով, որ կան նոր բնագծեր: «Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են նաև ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Արդեն կարելի է ասել, որ գրեթե պատրաստ են Ջերմուկի մշտական տեղակայման վայրի կառուցապատման աշխատանքներ: Դեռևս կան որոշակի աշխատանքներ, որոնք, եղանակային պայմաններից ելնելով, առաջիկայում ավելի կակտիվացվեն»,- ասաց փոխնախարարը:
14:07 - 15 մարտի, 2022
Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

hetq.am: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքով` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը) իրավունք ունեն Հայաստանում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար սովորելու: Պատգամավորն առաջարկում է ցանկում ներառել նաև զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողներին, այդ թվում՝ սպաներին և զորացրվող զինվորականներին: Ըստ Աբրահամյանի` ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը դժվար իրավիճակում է հայտնվում, քանի որ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, ինչը հանգեցնում է նրան, որ վերջիններս մտածեն արտագաղթի մասին: Պատգամավորի ներկայացմամբ` կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ չնայած նախագծի վերաբերյալ կառավարությունը դրական դիրքորոշում ունի, սակայն առաջարկում են ձեռնպահ մնալ: Նրա խոսքով` կողմ են առաջարկվող փոփոխությունները տարածել նաև պայմանագրային զինծառայողների վրա, սակայն երկարամյա ծառայությունից զորացրվող սպայի համար պետության միջոցներով այլ մասնագիտություն ձեռք բերելն, ըստ նրա, պայմանագարյին զինծառայության գրավչությունը մեծացնող պայման չէ: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:34 - 15 մարտի, 2022
Ադրբեջանական զինվորականները, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ընդամենը վերադառնում են իրենց դիրքեր․ ՀՀ ՊՆ-ն՝ շրջանառվող լուրերի մասին |armenpress.am|

Ադրբեջանական զինվորականները, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ընդամենը վերադառնում են իրենց դիրքեր․ ՀՀ ՊՆ-ն՝ շրջանառվող լուրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնեցի ՊՆ-ից: Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։ ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորեցին սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։ Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը news.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։
12:37 - 15 մարտի, 2022
ՊՆ ռազմական ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է տանում պատերազմին մասնակցած անձանց կողմից ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ

ՊՆ ռազմական ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է տանում պատերազմին մասնակցած անձանց կողմից ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։ Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ, այլ զինամթերք։ «Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ:
15:58 - 14 մարտի, 2022
Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի |factor.am|

Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց 50 միլիոն ՀՀ դրամ դրավի դիմաց ազատ արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Պատրոն Դավո մականվամբ հայտնի գործարար Դավիթ Գալստյանին։ Այս մասին տեղեկացրեց պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ խափանման միջոց կալանքի դեմ բերված բողոքում իրենք դատարանին գրավի սահմանաչափ չէին միջնորդել, այն թողնելով դատարանի հայեցողությանը։ «Այս պահին դատարանի որոշումը մեր ձեռքին է, սահմանված գրավի գումարը՝ ևս, զբաղվում ենք վճարման գործընթացով, որ պարոն Գալստյանը րոպե առաջ ազատության մեջ լինի»,- նշեց պաշտպանը։ Հիշեցնենք՝ Գալստյանն անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու փաստով։ Քրեական գործի շրջանակներում բացի Դավիթ Գալստյանից մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։
15:32 - 14 մարտի, 2022
Պահեստազորի վարժական հավաքներ կիրականացվեն

Պահեստազորի վարժական հավաքներ կիրականացվեն

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կիրականացվեն: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում։ Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Վարժական հավաքներին կներգրավվեն՝  մոտոհրաձգային մասնագիտություններով՝ մինչև 72 պահեստազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով՝ մինչև 469 պահեստազորային, հետախուզական մասնագիտություններով՝ մինչև 32 պահեստազորային, ինժեներական մասնագիտություններով՝ մինչև 31 պահեստազորային, տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 73 պահեստազորային, թիկունքային մասնագիտություններով՝ մինչև 47 պահեստազորային։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Հավաքներին կներգրավեն մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:   Բացի այդ, վարժական հավաքների ապահովման համար երեք ամսով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն՝ մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
13:04 - 10 մարտի, 2022
Երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։
11:27 - 08 մարտի, 2022
Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանվելու, ևս մեկի հրազենով վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանվելու, ևս մեկի հրազենով վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
18:46 - 07 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերը թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։  Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ զինված ուժերում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը։ Պապիկյանի խոսքով՝ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբում բոլոր կադրերը իրենց տեղում են և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը ունի ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ։ «Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց Պապիկյանը։
17:35 - 02 մարտի, 2022
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանությսն նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ի թիվս այլ հարցերի, նիստում քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Նշվել է, որ հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին: Հանձնաժողովն ընթացք է տվել 70 դիմում-բողոքի: Իրավասու մարմիններին ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված որոշակի առաջարկություններ և նկատառումներ, հիմնավորվել է բժշկական հետազոտությունների տվյալների ստուգման, լրացման և վերագնահատման անհրաժեշտությունը: Արդյունքում` 33 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, 7 զորակոչիկ ճանաչվել ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 12 զորակոչիկի տրվել է տարկետում բուժման նպատակով, 1 զորակոչիկի` ընտանեկան պայմաններից ելնելով: Բացի այդ, կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը` նրանց լրահետազոտման և վերափորձաքննման նկատառումով: Այդ գործընթացը կավարտվի հաջորդ զորակոչի ընթացքում: Ընդգծվել է նաև քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների զգալի ազդեցությունը հանձնաժողովի հիմնավորված որոշումների կայացման վրա: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցումը պետության կողմից, եթե տվյալ բժշկական հետազոտությունը կամ խորհրդատվությունը հիմք են հանդիսացել զորակոչիկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ բուժման նպատակով տարկետում տալու համար: Նիստի ընթացքում լսվել են նաև հասարակական խորհրդի անդամների հաղորդումները Զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր:
17:34 - 01 մարտի, 2022