ՄԻՊ-ի պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը առաջադրել է նոր թեկնածու՝ այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդ ինչի հրաժարական ներկայացրեց․ Գեղամ Մանուկյան
 |news.am|
10:35 - 11 ապրիլի, 2023

ՄԻՊ-ի պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը առաջադրել է նոր թեկնածու՝ այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդ ինչի հրաժարական ներկայացրեց․ Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը։ Օրակարգում ընգրկված է 24 հարց, այդ թվում՝ ՄԻՊ-ի ընտրության հարցը, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Օրակարգը ներկայացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչից հետո մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հաըտարարեց, որ ԱԺ այսօրվա նիստի առաջին երկու հարցերը խիստ փոխկապակցված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերի հետ: 

«Մի կողմից արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ-ի թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը առաջադրել է նոր թեկնածու այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդը (նկատի ունի՝ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին, որը 2023 թվականի հունվարի 23-ին հայտնեց պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին-խմբ․) ինչի հրաժարական ներկայացրեց: Մյուս կետով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է մեր գործընկեր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու հարցը:

Հատկանշական է, որ օրակարգը ԱԺ-ին ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի խայտռակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ-ի ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որեւէ դիրքորոշում ասել՝ նշելով, թե փաստեր չկան: Իրականում կային փաստեր, դրանք բարձրաձայնված էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով  հանրության եւ հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի  նկատմամբ: Դեռ ավելին, թիկնազորի անդամները կարծելով, թե իրենք ոչ թե ՊՊԾ աշխատողներ են, այլ ախռաննիկներ,  բռնություն էին գործադրել:

Ու հիմա իշխանության մանիպուլյացիաներից, արդարացումներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից  եւ ոչ թե Կարեն Մկրտչյանից:

Հիշեք, ամեն մի մեր հայրենակցի իրավունքն է իրենց քաղաքական դիրքորոշումը երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանության էլ, հողատվության էլ, հայրենազրկման համա էլ: Քաղաքական գնահատականին թիկնազորով, թքոտելով, թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ  իրավունքից»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել