Չավուշօղլուն և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|
16:08 - 12 ապրիլի, 2023

Չավուշօղլուն և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը։

Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել «հայկական կողմի սադրանքի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ և ընդգծել, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զրույցի մասին հաղորդագրություն առայժմ չի հրապարակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել