Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում. ՌԴ ՊՆ
 |news.am|
20:35 - 12 ապրիլի, 2023

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում. ՌԴ ՊՆ |news.am|

news.am: ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, քննություն է անցկացնում:

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել