ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում 28 կազմակերպության համար
 |azatutyun.am|
10:58 - 13 ապրիլի, 2023

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում 28 կազմակերպության համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 28 կազմակերպությունների համար: Ռուսաստանյան, չինական, թուրքական ընկերությունների շարքում է հայտնվել նաև հայաստանյան մեկ ընկերություն:

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ այդ կազմակերպությունները ներգրավված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի դեմ ուղղված գործունեության մեջ»:

Ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում» «արտահանման վերահսկողությունը շրջանցելու և ամերիկյան արտադրանք գնելու կամ գնելու փորձի համար՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցելու նպատակով»:

Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։ Միաժամանակ, լիցենզիայի հայտերը քննարկելիս կգործի «մերժման կանխավարկած», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նման դիմումները կմերժվեն։

Ճշգրտում

Արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին ԱՄՆ առեւտրի նախարարության երեկվա՝ ապրիլի 12-ի հաղորդագրության մեջ հայկական որեւէ ընկերության մասին խոսք չկա։  
ԱՄՆ պատժամիջոցների թարմացվող ցանկում կա մեկ հայկական ընկերություն, այն Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն է, որը, սակայն, այդ ցանկում հայտնվել է դեռեւս 2022 թ․ սեպտեմբերի 30-ին։
Այդ մասին նույն օրը հրապարակումներ եղել են նաեւ հայկական մամուլում, օրինակ՝ hetq.am- ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել