«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին
 |factor.am|
14:57 - 13 ապրիլի, 2023

«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին |factor.am|

factor.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք չօգտագործեն:

Հակոբյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ օնլայն հեռուստաընկերություններով բռնության կոչի, ատելության խոսքի, էթիկայի նորմերի խախտման մասին:

«Այս ախտից ու աղբից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,- հարցրեց Նազարյանը:

«Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,- նշեց Հակոբյանը՝ դիմելով պատգամավորներին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել