Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Հայաստանով տարանցմամբ մեկնել է Թուրքիա
 |factor.am|
16:16 - 13 ապրիլի, 2023

Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Հայաստանով տարանցմամբ մեկնել է Թուրքիա |factor.am|

factor.am: ՌԴ ԱԴԾ-ն պնդում է՝ Դարյա Տրեպովան, որը կալանավորվել էր Պետերբուգում տեղի ունեցած պայթյունի գործով, հանցագործությունը կատարել է ՖԲԿ-ի ղեկավարներ՝ Լեոնիդ Վոլկովի ու Իվան Ժդանովի կոչերի արդյունքում, գրում է Meduza-ն։

Ըստ գերատեսչության՝ Տատարսկու սպանությունը Տրեպովայի հետ միասին նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը՝ ծնված 1987 թ-ին, որն էլ նրան է փոխանցել պայթուցիկ սարք՝ «գիպսե կիսանդրիի տեսքով»։ Տրեպովան սարքը ստացել է Մոսկվայում՝ միջնորդի միջոցով «էքսպրես առաքում» ծառայությամբ։ ԱԴԾ-ն Դենիսովին անվանում է «ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման» անդամ։ Գերատեսչության տվյալներով՝ Դենիսովը «ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով» 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայով ժամանել է Մոսկվայի մարզ, որտեղ տեղեկություններ է հավաքել ռազմական բլոգերի կենսակերպի մասին։

Դրա համար էլ նա մեքենա է գնել և բնակարան վարձել  Տատարսկու բնակության վայրին մոտ։ ԱԴԾ-ն նաև նշում է, որ ապրիլի 3-ին՝ «ահաբեկչության իրականացումից հետո Դենիսովը  Ռուսաստանից տրանզիտով Հայաստանի տարածքով մեկնել է Թուրքիա»։

Դենիսովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք,, որ ապրիլի 2-ին Պետերբուրգում Street Food Bar № 1 սրճարանում, որը պատկանում է «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, տեղի էր ունեցել պայթյուն ռազմական բլոգեր, լրագրող Վլադլեն Տատարսկիի  ստեղծագործական երեկոյի ժամանակ, որի հետևանքով վերջինս մահացել էր։ 40 մարդ վիրավորում էր ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել