Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով
 |armenpress.am|
15:36 - 14 ապրիլի, 2023

Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունն ԱՊՀ-ի երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես` բնակչության առողջության և բնության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։

«Առանձնահատուկ նշանակություն ունի (խմբ.՝ ԱՊՀ երկրների հետ) մեր համատեղ աշխատանքը մեր երկրների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Դրանք և՛ ահաբեկչության սպառնալիքներն են, և՛ մեր տարածքում ռազմակենսաբանական գործունեության արդյունքում ստեղծված սպառնալիքները, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, և որոնք կենսաբանական անվտանգության առումով շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծում: Եվ սա ուղղակի սպառնալիք է բնակչության առողջությանը, ուղղակի սպառնալիք` բնությանը», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել