ՏՏ ոլորտի ստարտափներին պետական դրամաշնորհ կտրվի բիզնես դառնալու համար․ Արշակյան |shantnews.am|
08:47 - 15 նոյեմբերի, 2019

ՏՏ ոլորտի ստարտափներին պետական դրամաշնորհ կտրվի բիզնես դառնալու համար․ Արշակյան |shantnews.am|

shantnews.am: ՏՏ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է 2020 թվականին 1 միլիարդ դրամ հատկացնել այդ ոլորտում նորարարությունները ֆինանսավորելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս նպատակով նախարարությունը 2020 թվականին նախատեսել է թվով շուրջ 90 դրամաշնորհներով աջակցել տեխնոլոգիական ոլորտի նորարարական խմբերին և ստարտափներին՝ իրենց գաղափարները պրոդուկտների նախատիպի, այնուհետև նաև բիզնեսի վերածելու նպատակով»,- բյուջեի քննարկման ժամանակ նշեց Արշակյանը։

Այդ ծրագրերի շարունակական լինելու համար նախարարությունը նաև ներդրումային ծրագրերին է աջակցելու՝ դեպի մարզեր ուղղելով այդ ֆինանսավորումը, որ կլինի ևս մոտ 1 միլիարդ դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել