Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա ռազմամթերք փոխանցել Կիևին |armenpress.am|
17:43 - 18 ապրիլի, 2023

Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա ռազմամթերք փոխանցել Կիևին |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայից թույլտվություն կստանա Համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, այդ թվում դա վերաբերում է զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով»,- նրա խոսքերը փոխանցում է ТАСС-ը։

Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի:

Քանի որ Շվեյցարիայի չեզոքություն է պահպանել, այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Այդ իսկ պատճառով Շվեյցարիայում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի արկերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել