aravot.am: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի՝ որպես ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել հուլիսի մեկը՝ այն պատճառաբանությամբ, որ օրենքից բխող մոտ երեսուն ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն կառավարության կողմից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց․ «Մինչև հուլիսի մեկը ժամանակ կար, և հերթական նիստեր էին այդ ընթացքում լինելու։ Արտահերթով բերելու տրամաբանությունը ո՞րն է մի քանի օրվա տարբերությամբ»։
Արփինե Սարգսյանը կրկնեց վերոնշյալ պատճառաբանությունը և հավելեց, որ նախորդիվ ընդունված փաթեթի վերջնաժամկետ էր սահմանված ապրիլի 28-ը։
ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցադրումը ևս նույնական էր։ Նա ասաց, որ իր համար սա հասկանալի գործընթաց չէ։
Իր ելույթի ժամանակ նա հայտարարեց․ «Օրենքը քննարկել ենք 11 ամիս։ Նախնական տարբերակում ուժի մեջ մտնելու ժամկետ էինք առաջարկել հունվարի մեկը։ Գերատեսչության գործընկերների խնդրանքով հետաձգել ենք մինչև ապրիլի 28-ը։ Այսինքն՝ երեք ամիս ավելացրել ենք։ Ինչու եմ սա ասում, տիկին Սարգսյան։ Երբ հետաձգման պատճառ եք ասում կառուցվածքային փոփոխությունները, հարց է առաջանում՝ որքանո՞վ ենք ապահովագրված ռիսկից, որ վաղը մյուս օրը այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում մի անգամ էլ չենք հետաձգի»։
Առավել մանրամասն՝ aravot.am-ում
comment.count (0)