Արարատ Միրզոյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
 |1lurer.am|
09:52 - 26 ապրիլի, 2023

Արարատ Միրզոյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Ուշադրության կենտրոնում է եղել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը: Կողմերն ընդգծել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հարցում դրական առաջընթացը:

Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների ու մշակութային կապերի ուղղություններով համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը: Ընդգծվել է ՀՀ և ՌԴ առևտրատնտեսական հարաբերություններում ռեկորդային դինամիկան:

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են նաև, որ առաջին հերթին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում․ «Մատնանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համապատասխան»։

Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև համակարգվածության աստիճանի հետ կապված: Պայմանավորվածություն է ձեռք բերել շփումները շարունակելու մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել