Կարևոր է՝ Երևանը ներդրում ունենա հանգուցալուծման որոնման գործում. Զախարովան՝ Լաչինի մասին
 |armeniasputnik.am|
13:52 - 27 ապրիլի, 2023

Կարևոր է՝ Երևանը ներդրում ունենա հանգուցալուծման որոնման գործում. Զախարովան՝ Լաչինի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ նամն հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ջանքեր են գործադրվում ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ՝ քաղաքական կապերով և մակարդակով։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործում»,–ասել Է Զախարովան։

Հիշեցնենք՝ 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

Ավելի ուշ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնեց, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել