Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել. Միրզոյան
 |1lurer.am|
15:57 - 28 ապրիլի, 2023

Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Lաչինի միջանցքում սահմակետեր տեղադրելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Լաչինի ճանապարհին վերահսկողության հաստատման վերաբերյալ առաջարկներին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով նրան, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր՝ ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության մեխանիզմ ներդնել, բայց Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից, և Ադրբեջանը միայնակ է սկսվել վերահսկել միջանցքը։

«Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, և պայմանավորվածություն է ձեռք է բերվել, և այդ պայմանավորվածությունը և կարգավորումը հանրահայտ է: Այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել: Ավելին՝ մենք կարծում ենք, որ բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքի պայմանավորվածություններին, պետք է անխափան կերպով և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ:

Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, և սա հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռով, և պետք է շուտափույթ կերպով վերացվի: Մնացած ամեն ինչ, որը վերաբերում է և կարող է վերաբերի ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում, ֆորմատում»,- ասաց Արարատ Միրզոյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել