Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խումբը նիստ է գումարել
18:42 - 03 մայիսի, 2023

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խումբը նիստ է գումարել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում խոսվել է գործարարության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները։

Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել