Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառույցների ղեկավարներին
22:03 - 06 մայիսի, 2023

Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառույցների ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների  մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, օրակարգում ներառված են եղել լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին, ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է   փոփոխվող ներքին  ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման  անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի  վերաբերյալ  Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել