news.am: Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը
«Թեեւ Ադրբեջանը դա ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երեւում է Ադրբեջանի գործողություններից: Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, լրիվ այլ ֆորմատի մեջ է: ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրը այլ հարց է: Սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի եւ քննարկվում է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ն լինի անվտանգ եւ այնտեղի բնակչության անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չլինի:
comment.count (0)