ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի չինական ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|
13:42 - 08 մայիսի, 2023

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի չինական ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը նախատեսում է առաջին անգամ պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնց մեղադրում է ռուսական ռազմական մեքենային աջակցելու համար սարքավորումներ վաճառելու մեջ, հաղորդում է The Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ չինական 7 ընկերություններ գտնվում են պատժամիջոցների նոր փաթեթում, որը ԵՄ անդամ երկրները կքննարկեն այս շաբաթ:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը պատժամիջոցների 10 փաթեթ է ընդունել ռուս անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք տնտեսական դժվարություններ են առաջացրել՝ բարդացնելով պատերազմի ֆինանսավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել