Քյարամյանը մասնակցել է ՌԴ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը
20:12 - 09 մայիսի, 2023

Քյարամյանը մասնակցել է ՌԴ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մայիսի 9-ին Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ Արգիշտի Քյարամյանը մայիսի 9-ին նաև մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել