Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա |aysor.am|
12:32 - 12 մայիսի, 2023

Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դա, ըստ նրա, նվազեցնում է պատասխանատվությունը։

«Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։

Թաթոյանն ասաց, թե առնվազն 80 դեպք կա, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Թաթոյանն ասաց, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ։

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել